Խորէն Յովհաննիսեան Պարգեւատրուեցաւ Հայաստանի Ֆութպոլի Ֆետերասիոնի «Բարձրագոյն Պարգեւ» Շքանշանով

Հայաստանի 20-րդ դարու լաւագոյն ֆութպոլիստ Խորէն Յովհաննիսեան իր 65-րդ տարեդարձին առիթով պարգեւատրուեցաւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին կողմէ:

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Արմէն Մելիքբէկեան հայկական ֆութպոլին մէջ ունեցած ներդրումին համար Յովհաննիսեանը պարգեւատրեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի «Բարձրագոյն պարգեւ» շքանշանով:

Այս հանդիսաւոր արարողութեան ներկայ էին նաեւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի գործադիր կոմիտէի նորընտիր անդամները:

Իր խօսքին մէջ, Մելիքբէկեան շեշտեց անուանի ֆութպոլիստները մեծարելու անհրաժեշտութիւնը:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )