Սփիւռքի Գործերի Գլխաւոր Յանձնակատարի Ամանորեան եւ Ս. Ծննդեան Ուղերձը

Սփիւռքի լրատուամիջոցների յարգելի՛ ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհաւորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ:

Սփիւռքում հայկական լրատուամիջոցներն իրենց դերով եւ կատարած աշխատանքով մեծապէս նպաստում են հայապահպանութեանը, Հայաստանի մասին տեղեկացուածութեան բարձրացմանը, դառնում են իւրօրինակ կամուրջ համայնքների եւ հայրենիքի միջեւ: Չնայած բազմաթիւ դժուարութիւններին` դուք շարունակում էք ձեր աշխատանքը, որը պահանջում է մեծ ջանքեր եւ միջոցներ:

Այս առաքելութեան մէջ մաղթում եմ տոկունութիւն, առողջութիւններ եւ յաջողութիւն` յանուն Հայաստանի Հանրապետութեան եւ սփիւռքի:

Յարգանքով`

ՀՀ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար
ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )