«Եւրոպայի-Լիկա». Հայկական Երեք Ակումբներուն Բ. Հանգրուանի Երթի Մրցումները` Հայաստանի Մէջ

Երէկ տեղի ունեցաւ «Եւրոպայի-լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքի զտումի Բ. հանգրուանի երթուդարձի մրցումներուն վիճակաձգութիւնը:

Հայկական երեք ակումբներն ալ երթի մրցումները կը կատարեն Հայաստանի մէջ:

Հայաստանի ախոյեան Արարատ-Արմենիա, որ պիտի մրցի Լինքոլնի դէմ (Ճիպրալթար), երթի իր մրցումը պիտի կատարէ 23 յուլիսին, ժամը 19:00-ին (Երեւանի ժամանակացոյցով), Աւանի ֆութպոլի ակադեմիային մէջ:

Հայաստանի փոխախոյեան Փիւնիկ Երեւան, 25 յուլիսին, ժամը 17:30-ին, Գիւմրիի մէջ պիտի հիւրընկալէ Եապլոնեցը (Չեխիա):

Նոյն օրը, Հայաստանի բաժակակիր Ալաշկերտ, Աւանի ֆութպոլի ակադեմիային մէջ կը հիւրընկալէ Սթյաուան (Պուքրեշ) ժամը 21:00-ին:

Արարատ – Արմենիա դարձի իր մրցումը պիտի կատարէ 30 յուլիսին, մինչ Փիւնիկ եւ Ալաշկերտ` 1 օգոստոսին:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )