Պասքեթպոլ. Ռիատի Եւ Շանվիլ Լիբանանը Պիտի Ներկայացնեն Տուպայի Մէջ

3-13 սեպտեմբերին Տուպայի մէջ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) տեղի պիտի ունենայ Տուպայի պասքեթպոլի տարեկան միջազգային մրցաշարքը:

Այս մրցաշարքին Լիբանանի ներկայացուցիչները պիտի ըլլան Ռիատի եւ Շանվիլ:

Մասնակցող խումբերուն կարգին են նաեւ Պոքա Ժունիորզ (Արժանթին), Ֆլամենկօ (Պրազիլ), «Կարմիր աստղ» Պելկրատ (Սերպիա), Պենֆիքա (Փորթուգալ), Ֆորթիտօ (Իտալիա), Ալասքա (Ֆիլիփեաններ), Շապապ Ահլի եւ Նասըր (Արաբական Միացեալ Էմիրութիւններ):

Բացման մրցումին իրարու դէմ պիտի ճակատին Պոքա Ժունիորզ եւ Ֆլամենկօ:

Վերոնշեալ բոլոր խումբերն ալ հաստատեցին այս մրցաշարքին իրենց մասնակցութիւնը:

Ցարդ Մոսկուայի բանակայինները (Ռուսիա) չեն հաստատած իրենց մասնակցութիւնը:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)