Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Ազգային Ժողովի Նախագահը ՔՈՓ17-ի Մասնակիցներուն Կոչ Ուղղեց` Ուշադրութիւն Դարձնելու Արցախահայութեան Իրաւունքներուն

October 21, 2026
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունց հետեւեալ ուղերձը յղեց Երեւանի մէջ կայացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանութեան կողմերու 17-րդ խորհրդաժողովին` ՔՈՓ17-ի մասնակիցներուն եւ պատուիրակներուն:

«Ընդգծելով կենսաբանական բազմազանութեան պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման եւ բնապահպանական որոշումների կայացման գործընթացում հանրութեան արդիւնաւէտ մասնակցութեան կարեւորութիւնը` մեր խորին մտահոգութիւնն ենք յայտնում Արցախի հայ բնակչութեան բռնի տեղահանման բնապահպանական եւ կենսամշակութային հետեւանքների կապակցութեամբ: 2023 թուականի սեպտեմբերին մօտ 120.000 հայ բռնի տեղահանուեց Արցախից եւ վերաբնակեցուեց Հայաստանում:

«Տեղահանութիւնը յանգեցրեց ոչ միայն տների, գոյքի եւ ապրուստի միջոցների կորստի, այլեւ համայնքների եւ նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու ընկերային միջավայրի միջեւ սերունդների ընթացքում ձեւաւորուած կապերի խզմանը: Այս գիտելիքների կրողների բռնի հեռացումը կարող է վտանգել դրանց հետագայ կիրառման եւ ապագայ սերունդներին փոխանցման հնարաւորութիւնը, ինչն ազդում է նաեւ շրջակայ միջավայրի պահպանութեան հնարաւորութիւնների վրայ: Աւանդական գիւղատնտեսութիւնը, ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արօտավայրերը, սրբավայրերը, ինչպէս նաեւ գիւղական բնակավայրերի հետ կապուած մշակութային սովորոյթները միասին կազմում են եզակի կենսամշակութային համակարգ: Դրա կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանութեան կորուստ: Կենսաբանական բազմազանութեան մասին համաձայնագիրը ընդգծում է այն աւանդական գիտելիքների եւ փորձառութեան պահպանման կարեւորութիւնը, որոնք նպաստում են կենսաբազմազանութեան պահպանմանն ու կայուն օգտագործմանը, ինչպէս նաեւ դրանց կրողների մասնակցութեանն ու հաւանութեանը: 2022 թուականին ընդունուած Կունմին-Մոնրէալի կենսաբանական բազմազանութեան համաշխարհային շրջանակային ծրագիրը շեշտում է բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների արդիւնաւէտ մասնակցութեան անհրաժեշտութիւնը կենսաբազմազանութեանն առնչուող որոշումների կայացման գործընթացում, ինչպէս նաեւ նրանց իրաւունքների յարգումը:

«Այս համաթեքսթում անհրաժեշտ է հաշուի առնել Արցախից տեղահանուած հայերի` որպէս տարածաշրջանի բնիկ բնակչութեան, աւանդական գիտելիքներն ու փորձը, հաշուի առնելով վերոգրեալը` մենք կոչ ենք անում Կենսաբազմազանութեան մասին համաձայնագրի կողմերին եւ ՔՈՓ17-ի մասնակիցներին.

«. պատշաճ ուշադրութիւն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետեւանքներին,

«. ապահովել տեղահանուած համայնքների բովանդակային մասնակցութիւնը բնապահպանական հետազօտութիւնների, բնապահպանական նախաձեռնութիւնների եւ կենսոլորտային համակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը,

«. ընդգծել բնապահպանական նպատակների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան փոխկապակցուածութիւնը,

«. շարունակել տեղահանուած բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեքանիզմների շրջանակներում` հաշուի առնելով կացարանի, սեփականութեան, մշակութային ժառանգութեան եւ բնական միջավայրի հետ կապուած իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը: Մենք կոչ ենք անում ՔՈՓ17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանութեան պահպանման, մշակութային յաջորդականութեան եւ մարդու իրաւունքների փոխկապակցուածութեան համաթեքսթում, ինչպէս նաեւ արցախահայերի` դէպի պատմական հայրենիք հաւաքական, անխոչընդոտ եւ անվտանգ վերադարձի իրաւունքի համաթեքսթում»:

Նախորդը

Թայքուանտօ. Ոսկի Եւ Պրոնզ Մետալներ` Քաթարի Միջազգային Մրցաշարքին

RelatedPosts

ԹՐԻՓՓ-ի Համաձայնագիրի Վաւերացումը  Պիտի Ընդգրկուի Ազգային Ժողովի Օրակարգին Մէջ
Գլխաւոր լուրեր

ԹՐԻՓՓ-ի Համաձայնագիրի Վաւերացումը Պիտի Ընդգրկուի Ազգային Ժողովի Օրակարգին Մէջ

October 20, 2026
«Հայփոստ»-ը Կը Մերժէ Պաքուի Մէջ  Պահուող Հայերուն Նամակներ Փոխանցել
Հայկական

«Հայփոստ»-ը Կը Մերժէ Պաքուի Մէջ Պահուող Հայերուն Նամակներ Փոխանցել

October 19, 2026
ՄԱԿ-ի Ընդհանուր Քարտուղարը Յայտարարեց,  Որ Հայ Գերիներու Հարցը Իրենց Համար  Մեծ Կարեւորութիւն Ունի
Գլխաւոր լուրեր

ՄԱԿ-ի Ընդհանուր Քարտուղարը Յայտարարեց, Որ Հայ Գերիներու Հարցը Իրենց Համար Մեծ Կարեւորութիւն Ունի

October 17, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.