«Մերսետես»-ի վարորդ Ճորճ Ռասըլ իր ասպարէզի 7-րդ կրան փրին շահեցաւ, երբ կիրակի օր չնչին առաւելութեամբ գրաւեց առաջին դիրքը` Աւստրիոյ կրան փրիին:
Տարեշրջանի 8-րդ կրան փրին եղաւ ի նպաստ Ռասըլի, որ այս տարուան իր 2-րդ կրան փրին շահեցաւ Աւստրալիոյ կրան փրիէն ետք (բացման մրցումին):
5 յաջորդական կրան փրիներ շահելէ ետք, Քիմի Անթոնելլի իր «Մերսետես»-ով գրաւեց 3-րդ դիրքը` մօտ 2 երկվայրկեան ետ մնալով Բ. դիրքը գրաւած 4 անգամ աշխարհի ախոյեան դարձած Մաքս Վերշթափենէն, որ տարեշրջանի իր լաւագոյն արդիւնքը արձանագրեց եւ քիչ մնաց Ռասըլին ալ հասնէր, եթէ կրան փրին աւելի երկարէր: «Ռետ Պուլ» առաջին անգամ ըլլալով կրցաւ մրցիլ բոլորին հետ, մանաւանդ երկու անգամ լուրջ մենամարտելով 7 անգամ աշխարհի ախոյեան դարձած Լուիս Համիլթընի «Ֆեռարի»-ին հետ:
Ռասըլ վերստին գրաւեց Բ. դիրքը եւ յոյսերը վերադարձուց դառնալու աշխարհի ախոյեան, մանաւանդ որ ան թիւ 1 թեկնածուն էր տարեշրջանի սկիզբը: Այժմ Անթոնելլիի եւ իր կէտերուն տարբերութիւնը 10 կէտով նուազեցաւ` հասնելով 40-ի:
Ստորեւ` լաւագոյն 5-ին արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) | 25 |
| 2.- Մաքս Վերշթափեն (Նետերլանտներ) | 18 |
| 3.- Քիմի Անթոնելլի (Իտալիա) | 15 |
| 4.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) | 12 |
| 5.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) | 10 |
Ընդհանուր դասաւորում |
|
| 1.- Անթոնելլի («Մերսետես») | 171 |
| 2.- Ռասըլ («Մերսետես») | 131 |
| 3.- Համիլթըն («Ֆեռարի») | 125 |
| 4.- Փիասթրի («Մաքլարեն») | 80 |
| 5.- Նորիս («Մաքլարեն») | 79 |
Խմբային դասաւորում |
ԿԷՏ |
| 1.- «Մերսետես» | 302 |
| 2.- «Ֆեռարի» | 204 |
| 3.- «Մաքլարեն» | 159 |
| 4.- «Ռետ Պուլ» | 115 |
| 5.- «Ալփին» | 57 |


