Նասր ակումբի եւ Փորթուգալի ազգային խումբի խմբապետ Քրիսթիանօ Ռոնալտօ, Սէուտական Արաբիոյ ախոյեանութեան 6-րդ հանգրուանին նշանակեց իր ասպարէզի 950-րդ կոլը` Հազմի դէմ (2-0) մրցումին:
40 տարեկան Ռոնալտօ ըսաւ. «Ուրախ եմ, որ օգնեցի խումբին յաղթել եւ 950-րդ կոլս նշանակել: Միշտ աւելին կ՛ուզեմ»:
Ռոնալտօ 808 կոլ նշանակած է ակումբներու հետ եւ 142` ազգային խումբին հետ:
Սէուտական «Փրօ-լիկ»-ի այս տարեշրջանին, Ռոնալտօ 6 մրցում կատարած է` նշանակելով 6 կոլ, որոնցմէ մէկը` փենալթիով: Անոր պայմանագիրը նախատեսուած է մինչեւ 2027-ի ամառ:


