«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի Անդամ
Նազարէթ Սապունճեանի Ընտանիքին
Ցաւով տեղեկացայ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, լիբանանահայ գործարար Նազարէթ Սապունճեանի մահուան մասին:
Շուրջ մէկ տասնամեակ լինելով հոգաբարձուների խորհրդի անդամ` Նազարէթ Սապունճեանը նշանակալի աւանդ է ունեցալ Հիմնադրամի ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործում:
Միեւնոյն ժամանակ, անգնահատելի են յայտնի գործարարի բարեգործական նախաձեռնութիւնները, որոնք լուսաւոր հետք են թողել բազմաթիւ հայորդիների կեանքում:
Նազարէթ Սապունճեանի անունը յետայսու իր պատուաւոր տեղը կ՛ունենայ «Հայաստան» համահայկական հիմնադրամի երախտաւորների շարքում, իսկ բարի յիշատակը միշտ վառ կը մնայ նրա բազմաթիւ ընկերների եւ գործընկերների սրտերում:
Խորին ցաւակցութիւն եմ յայտնում Նազարէթ Սապունճեանի սգակիր ընտանիքին, հարազատներին եւ մերձաւորներին` մաղթելով համբերութիւն եւ տոկունութիւն:
ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ
Երեւան, 8 մայիսի 2025 թ.