Այսօր ժամը 20:00-ին «Ռոքլենտ Արենց»-ի վրայ ՀՄԸՄ-ի պասքեթպոլի տղաքը պիտի մրցին Հուփսի դէմ:
7-րդ հանգրուանի գծով այս մրցումին ՀՄԸՄ-ի տղաքը պիտի փորձեն անպայման յաղթանակով վերադառնալ մրցակիցի դաշտէն` արձանագրելով 4-րդ յաղթանակը:
Հուփս իր 6 մրցումներն ալ պարտութեամբ աւարտած է, սակայն պէտք է արդար ըլլալ նշելու համար, որ Հուփս շատ դժուար մրցակից է, եւ այդ փաստուեցաւ Պէյրութի (82-80), Սաժեսի (79-85), եւ Ռիատի (84-86) մրցումներուն: ՀՄԸՄ-ի տղաքը Տի. Ճէյ. Քենետիի հետ հետզհետէ կը բարելաւեն իրենց մակարդակը, ուր Կերի Չիւիչեան, Կապրիէլ Աճէմեան, Եոաթ Ալոք եւ Ճորտըն Սթիվընզ իրենց լաւագոյնը տալով ՀՄԸՄ-ը կը դարձնեն շատ զօրաւոր մրցակից:
Ստորեւ` 7-րդ հանգրուանի յայտագիրը եւ դասաւորումը 6 մրցումներէ ետք.
Հուփս – ՀՄԸՄ (ժամը 20:00-ին)
Ռիատի – Անդրանիկ (ժամը 22:00-ին)
ՎԱՂԸ
Անթունիէ – Մարիսթ (Շանվիլ) ժամը 16:45-ին
Մէյրուպա – Սաժէս ժամը 20:00-ին
Էն. Էս. Էյ. – Պէյրութ (8 ապրիլին)
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ռիատի | 12 |
| 2.- Սաժես | 12 |
| 3.- Պէյրութ Ֆըրսթ | 12 |
| 4.- Անդրանիկ | 11 |
| 5.- Մէյրուպա | 9 |
| 6.- ՀՄԸՄ | 9 |
| 7.- Անթունիէ | 8 |
| 8.- Մարիսթ | 8 |
| 9.- Սանթրալ | 8 |
| 10.- Թատամոն Հարաժել | 7 |
| 11.- Հուփս | 6 |
| 12.- Էն. Էս. Էյ. | 6 |


