Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Կորուստը Եւ Իրանի Անվտանգային Սպառնալիքները…

Հոկտեմբեր 19, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու

Արդէն իսկ անվիճելի փաստ է այն, որ Արցախի կորուստը ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան համար անվտանգային նոր սպառնալիքներ է առաջացրել:

Ահաւասիկ`

1.- Ժամանակի մեր քաղաքագէտ, ռազմագէտ-ռազմավարները, յանձինս` Մարուխեանների, Կոմանդոսների, Մոնթէների… ամենայն յստակատեսութեամբ ահազանգում էին Արցախի կորուստով պայմանաւորուած` սեփական պատմութեան վերջին էջը թերթելու ողբերգական վախճանը:

Եւ այսօր, ահա, ազգովի(՞) դէմ յանդիման ենք Սիւնիքի ու դեռ հայոց միւս հողերի ու տարածքների կորստեան իրական վտանգներին: Վտանգներ, որոնց մասին ամէնօրեայ ու տեղ-տեղ էլ` մեզանից աւելի բարձրաձայն, ահազանգում են Իրանի վերլուծական, փորձագիտական եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ պետական շրջանակները:

Փաստօրէն Արցախի կորուստը դարձել է թիւ 1 անվտանգային հարց` Իրանի հիւսիսարեւմտեան սահմանների երկայնքով, յար եւ նման անցեալ դարի սկզբնական ժամանակների, երբ միեւնոյն թուրանական (թաթարա-օսմանական) դաշինքը ըստ ամենայնի Ատրպատականը մայր հողից պոկելու սադրանքներ էր շղթայազերծում:

2.- Պէտք է, սակայն, ափսոսանքով խոստովանել, որ դեռեւս 1990-ականների սկզբին Իրանի Իսլամական Հանրապետութեան դիւանագիտական նորաստեղծ համակարգը արցախեան հիմնահարցի պատմական ակունքների վերաբերեալ թիւր կարծիք ունենալով ու առաւել եւս Արցախի ազատագրական շարժմանը լոկ տարածքային հակամարտութեան բնութագիր տալով` ամբողջ երեք տասնամեակ զրկուեց այդ հարցում եւ առհասարակ Հարաւային Կովկասում քաղաքական կշիռ ներկայացնելու հնարաւորութիւններից: Այդ իսկ պատճառով էլ Իրանի հատ ու կենտ փորձերը` Արցախի հարցի կարգաւորման գործում, չունեցան ներգործուն ազդեցութիւն, չնայած` հարցի կարգաւորումը ամբողջապէս գտնւում էր ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի տիրոյթում:

3.- Ցաւօք, 2020 թ. երկրորդ պատերազմի ընթացքում ու դեռ հայկական կողմի ծանր պարտութիւնից յետոյ նոյնիսկ, իրանական խիստ վերապահ դիւանագիտութիւնը, Զարիֆի գլխաւորութեամբ, պահի լրջութիւնն ու գալիք վտանգները առաջնահերթ չհամարելով, կրկնեց նոյն` անցնող 30 տարիների «հողային ամբողջականութեան» երիցս միակողմանի թեզերը, որոնք, ինչ խօսք, մշտապէս յօգուտ ազրպէյճանական քարոզչամեքենայի չարաշահմանն են յանգեցրել:

4.- Դեռեւս նախքան Արցախի հայաթափումն ու ցեղային զտումը` 2023 թ. սեպտեմբերին, ազրպէյճանական յոխորտանքները, որոնք արդիւնքն էին պատերազմի ընթացքում թուրքական, իսրայէլական ու այլ պատերազմական ոճրագործների աջակցութեան, հակահայ ու հակահայաստան ձեւաչափերը գերազանցելով` հակաիրան բնոյթի սպառնալիքների երանգ ստացան: Այդ յոխորտանքների սլաքը թէպէտ ուղղուած էր Սիւնիքի դէմ, բայց խորքում նաեւ սպառնում ու վտանգի էր մատնում իրանական հիւսիսային դարպասի աշխարհա-քաղաքական ռազմավարական դիրքն ու նշանակութիւնը:

Այս կարեւորագոյն իրողութեանը անդրադարձել ու ահազանգել է հէնց սկզբից հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենէին, երբ անմիջականօրէն Փութինին ու Էրտոտանին յիշեցրեց հայ-իրանական հազարամեակների հարեւանութեան անխախտելիութեան մասին: Ապա նոյն իրանական դիւանագիտական համակարգը եւ քաղաքական ու փորձագիտական շրջանակները, հակառակ նախորդող տարիների կրաւորականութեանը, գրեթէ ամէնօրեայ յաճախականութեամբ մեկնաբանում-քննարկում են Սիւնիքի առանձնայատուկ նշանակութիւնը: Եւ ի զուր չէ, որ հէնց իրանական փորձագիտական ու, դեռ աւելի՛ն, կառավարական-պետական համապատասխան կառոյցները, այսպէս ասած` «Զանգեզուրի միջանցք»-ը անուանում են ոչ աւել, ոչ պակաս` որպէս «Թուրանական-ՕԹԱՆ-ական միջանցք»…:

5.- Արցախի բռնազաւթման արդիւնքում Իրանի թէ՛ աշխարհագրա-քաղաքական եւ թէ՛ ինքնիշխանական անվտանգային հանգամանքներն ու փաստացի տուեալները աւելի են ակնբախ դառնում, երբ ականատեսն ենք նոյն արցախեան բռնազաւթուած տարածքներում իսրայէլական ռազմական յենակայանների ու խարիսխների առկայութեանը: Իսկ պատահական էլ չեն խօսակցութիւնները` սիոնական վարչակարգի կողմից Իրանի դէմ իրականացուած հետախուզական ու ահաբեկչական քայլերի մասին, որոնք, ըստ նոյն տուեալների, ակունք են առել նշուած կայաններից: Մինչեւ իսկ հանգուցեալ նախագահ Ռէյիսիի ուղղաթիռի վթարը վերագրւում է միեւնոյն դաւադիր վարկածներին:

6.- Այսօր իսկ, երբ սիոնիստական վարչակարգի հակաիրան յոխորտանքներն ու սպառնալիքները աշխարհագրօրէն աւելի ընդարձակ ձեւաչափ են ստացել ու միջինարեւելեան տարածաշրջանային հակամարտութիւններին նոր բնոյթ են հաղորդում, դարձեալ բռնազաւթուած Արցախի ներկայի իրավիճակն այսպէս թէ՛ այնպէս քննարկումների առարկայ է հանդիսանում:

Եւ այսպէս, Իրան-Իսրայէլ նոր հակամարտութիւնների խորապատկերին, երբ սիոնական ոճրագործ վարչակարգը յոխորտում է Իրանի ուղղութեամբ նոր յարձակումների մասին, տարածաշրջանի արաբական երկրները յայտարարում են սեփական երկինքն իսրայէլական թռիչքների համար փակուած պահելու մասին: Եւ ի՞նչ պէտք է հետեւցնել տուեալ յայտարարութիւններից, եթէ ոչ այն, որ միակ բաց երկինքը մնալու է ազրպէյճանական (ասել է թէ` արցախեան բռնազաւթուած տարածքներ) շրջանը, որից էլ հաւանական ոտնձգութիւններն են կատարուելու Իրանի դէմ:

Բարեբախտաբար այսօր Իրանի ռազմաքաղաքական արթուն ու զգօն ղեկավարութիւնը, առաւել քան երբեւէ, հետամուտ է ինչպէս տարածաշրջանի, այնպէս էլ հարեւան երկրների հետ սահմանակից շրջանների յուսալի վերահսկողութեանը:

7.- Եւ վերջապէս, Արցախը հայոց համար լինելով ընդմիշտ հայրենի սրբազան օրրան, մնալու է ողջ հայութեան համար ազատագրութեան կարեւորագոյն կռուան:

Քանզի անհերքելիօրէն փաստուեց ու ապացուցուեց թէ՛ հայի եւ թէ՛ նրա հինաւուրց հարեւան Իրանի համար, որ Արցախը զիջելով` ո՛չ հայն է «լաւ ապրելու» եւ ո՛չ էլ առաւել եւս իրանցին է իրեն ապահով ու անվտանգ համարելու…

 

 

Նախորդը

Կեանքէն Հեռացաւ Ֆրանսահայ Վաստակաշատ Երաժշտագէտ, Յօրինող Եւ Խմբավար Կարպիս Ափրիկեանը

Յաջորդը

Թուրքիոյ Մէջ՝ Հայոց Ցեղասպանութիւն Բառերուն Օգտագործման Համար Ձայնասփիւռի Կայանի Մը Հեռարձակումը Կասեցուեցաւ

RelatedPosts

Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Օգնութեան Միութիւն (ՀՕՄ) (115-րդ Տարեդարձին Առիթով)

Հոկտեմբեր 18, 2025
Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն
Անդրադարձ

Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն

Հոկտեմբեր 18, 2025
Ժեներալը…
Անդրադարձ

Ժեներալը…

Հոկտեմբեր 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?