Իտալական Ա.Էս.Ռոմա ակումբը յայտարարեց գերմանացի Մաթս Հումելզի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Հումելզ Ռոմային մաս կը կազմէ թիւ 15 տարազով եւ կը դառնայ պատմութեան 7-րդ գերմանացի ֆութպոլիստը ակումբին մէջ: Բարի գալուստ Հռոմ, Մաթս», կըսէ ակումբի մամլոյ ծառայութիւնը հաղորդագրութեան մէջ:
Անցեալ ամառ Հումելզի պայմանագրութիւնը աւարտած էր Տորթմունտի հետ, ուր անցեալ տարեշրջանին Հումելզ 40 մրցում կատարեց` նշանակելով 4 կոլ եւ կատարելով 1 էսիսթ:
Ա.Էս.Ռոմա 3 մրցումներէ ետք 2 կէտ ունի եւ կը գրաւէ «Սերի Ա.»-ի 15-րդ դիրքը:
Նախապէս Եուրկըն Շութց (յառաջապահ) 1963-էն 1967, Քարլ-Հայնց Շնելինկըր (յետսապահ) 1963-էն 1965, Ռուտի Ֆէօլըր (յառաջապահ) 1987-էն 1992, Թոմաս Պերթոլտ (յետսապահ) 1989-էն 1991, Թոմաս Հեսլըր (միջնապահ) 1991-էն 1994 եւ Անթոնիօ Ռուտիկըր (յետսապահ) (2015-էն 2016) մաս կազմած էին Իտալիոյ մայրաքաղաքի կազմին: