Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Այս Շարժումը Կարող Է Վերափոխուել, Բայց Չի Մարելու, Սա Ազգային Վշտի Եւ Ցաւի Ըմբոստութիւն Է

Յուլիս 15, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼՈՒՍԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Դաւիթ Մկրտիչի Սարգսեան

Պետութիւնն ու Եկեղեցին հակադրելու, իսկ յետոյ Հայ առաքելական եկեղեցու դէմ արշաւ սկսեցին 2018 թ.-ին Հայաստանում իշխանութեան եկածները:

«2018 թ.-ից սկսեցի գրել «Առաջնորդը» վէպը: Այն հատուածաբար տպագրւում էր «Իրատես» թերթում, 2020 թ.-ին այն գիրք դարձաւ: Դեռ այն ժամանակուանից սկսած ցանկացած յարմար առիթով ասել եմ` օր առաջ, ժամ առաջ ազատուէք այս տեսակից: Սա վատ, ներդրուած տեսակ է: Հարկաւոր է շուտափոյթ հզօրացնել ազգային արժեհամակարգը: Բայց, ցաւօք, պարզուեց, որ կան բաւականին շատ մարդիկ մեր հասարակութեան մէջ, որոնք այսօր քանակ են կազմում, եւ որոնք ընդունեցին հակադիր, դաւաճանական կեցուածք իրենց ազգային արժէքների եւ սրբութիւնների նկատմամբ: Իսկ Եկեղեցին մեր հաւատն է, սրբութիւնն է, ինչպէ՞ս կարելի է նրա դէմ դուրս գալ:Կարելի է ինչ-որ անհատների առանձնացնել եւ ասել, որ այս անհատը չարաշահել է հոգեւոր առաջնորդի, հոգեւոր հօր լիազօրութիւնները: Բայց չի կարելի դուրս գալ Եկեղեցու եւ հաւատի դէմ, դա դաւաճանութիւն է ազգային սրբութիւններին: Մեր բոլոր մշակութային, պետական, գիտական արժէքները ստեղծուել են եկեղեցու հովանու ներքոյ: Մեր պատմութիւնը դա է ցոյց տալիս», «Փաստ»-ի հետ զրոյցում ասում է գրող, հրապարակախօս Դաւիթ Մկրտիչի Սարգսեանը:

Նրա համոզմամբ, Եկեղեցուն ուղղուած այս հարուածները պատահական չէին, քանի որ օրուայ իշխանութիւններն ունէին այն գիտակցումը, որ ծանրագոյն պահին Եկեղեցին կը ստանձնի առաջնորդի դերը: «Իրենք հարուածում են բոլոր այն թիրախներին, որոնցով պայմանաւորւում է ազգային ինքնութիւնը: Տգէտ են, փողոցային` իրենց բառապաշարից սկսած, բայց ունեն լաւ խորհրդատուներ, որոնք իրենց յուշում են, թէ ի՛նչ պէտք է անել, որից յետոյ ո՛ր քայլը պէտք է անել, որովհետեւ չմարդի մտածողութեամբ արարածներ են, որոնք իրենց կենսագրութեան մէջ ոչինչ չունեն ստեղծած: Իմ` իսկապէս զօրավար ընկերները, ոչ թէ` Գուրգէն Մելքոնեանի նման, ասում էին` մեր կենսագրութիւնը խփեմ գլխիդ, բեկորներդ չի հաւաքուի: Սրանցից որի կենսագրութիւնը նայէք, փուչ արարածներ են, ընդամէնը` կամակատարներ, խամաճիկներ, որոնք սիրում են խոտի դէզի առաջ կանգնել, լափել այդ դէզը եւ ասել, որ երջանիկ են», նշում է նա:

Եկեղեցուն հարուածում են, նա շարունակում է դիմադրել, նրա հեղինակութիւնը սեւացնում են, նա ստին ճշմարտութեամբ է արձագանգում: «Եկեղեցին հոգեւոր հաւատի խորհրդանիշն է: Ոչ ոք ոչինչ չի կարող անել Եկեղեցու դէմ: Հիմա յաճախ են, չէ՞, ասում` յանգաւ, մարեց շարժումը: Չի կարող մարել: Այո՛, ցաւը, ըմբոստութիւնը ոչ բոլորն են հասկանում, բնական է, որ որոշ մարդիկ մտածողութեան խնդիր ունեն, բայց այս շարժումը չի մարելու, այն կարող է վերաձեւուել, վերափոխուել, առաջնորդները փոխուեն, բայց սա ազգային վշտի եւ ցաւի ըմբոստութիւնն է: Իմ կողքին ցոյցի ժամանակ ռումբ էր պայթում, ժողովուրդը վրայ էր գնում, ոչ թէ յետ: Այս ժողովուրդը վիշտ ունի, ցաւ, որը չի կարելի ոստիկանական ուժերով ճնշել: Մի օր այդ տղերքի գութը, խիղճը պէ՞տք է շարժուի: Լա՛ւ, նրանցից ոեւէ մէկի մայրն իրեն չի ասո՞ւմ` տղա՛յ ջան, իմ տարիքի կին էր, ինչո՞ւ էիր հարուածում: Այս ամէնն աններելի է նաեւ հաւատի ու Եկեղեցու առումով: Չեմ ասում, թէ այս ամէնը հակահայ գործողութիւններ են, ասում եմ` հակամարդ է այս ամէնը, մարդկային չէ», յաւելում է հրապարախօսը:

Ասում է` չի կարելի հեծանիւ քշելով երկիրը տալ թշնամուն: Դա անպատկառութիւնից, դաւաճանութիւնից դենն է: «Երբեմն կառավարութեան նիստերն եմ դիտում, հարց են քննարկում, «դէմ կա՞յ, չկայ», եւ այդպէս շարունակ: Ինչպէ՞ս կարող են դէմ լինել, երբ բոլորը նոյն սանրի կտաւն են: Բնականաբար այս մարդը հրաժարական չի տալու, այս կառավարութիւնն ու Ազգային ժողովն անցել են բոլոր տեսակի սահմանները, խախտուած է ամէնը, շատ լաւ գիտեն, որ եթէ վաղն իշխանափոխութիւն եղաւ, բոլորն անխտիր դատապարտուելու են: Հետեւաբար ամէն ինչ անելու են, որ մնան իշխանութեան: Պատրաստ են քաղաքացիական բախումների, նոյնիսկ` ներքին պատերազմի: Պէտք է նրանց դէմ պայքարելու այլ միջոցներ մտածել, որովհետեւ բարոյականութիւնը, սահմանադրականութիւնն իրենց խորթ են: Մարդուն կարելի է կոչել արժանապատուութեան, ասել` ամօթ է, մարդ ես, չի կարելի նման բան անել, բայց եթէ դիմացինդ այդ որակներից հեռու է, ի՞նչ կարող ես անել:

Ինչպէ՞ս կարող ես դասական հագնուած կանգնել եւ խօսել խուլիկանի հետ: Խուլիկանի հետ խօսելու միայն մէկ ձեւ կայ… Եթէ լինի ազգային միաբանութիւն, երեւի թէ հէնց իրենց տէրերը, նշանակողներն իրենց հեռացնեն: Չեմ ուզում, որ հայ մարդու արիւն թափուի: Իրենք մարդատեաց են, մարդ չեն, սատանայ են: Լաւագոյն ելքը կը լինի այն, որ իրենց տէրերն իրենց հեռացնեն, հասկանան, որ ժողովուրդն այլեւս չի կարողանում տանել այս դաւադիր խաղերը, ստախօսութիւնը, խաբկանքը, դաւաճանութիւնն ու դաւադրութիւնը: Ինչպէս իւրաքանչիւր հայ մարդ, ես էլ ինձ հարց եմ տալիս` լա՛ւ, ի՞նչ անեմ, ի՞նչ անենք, որ այս իշխանութիւնից ազատուենք, եւ գան ազգային, պետական մտածողութիւն ունեցող մարդիկ, ոչ թէ Հայաստանի «չեկանկան» գրպանում դրած եւ երկրով մէկ շրջող ու ցուցադրող, եռագոյն աւազի ժամացոյցն ի ցոյց դնող, ջուրը սեղանի վրայ լցնող մէկը: Այս ամէնը զզուելի ու անտանելի է, իսկ եթէ մի բան զզուելի ու անտանելի է, դա վերջ ունի: Թող մտածեն իրենց հետագայ կեանքի մասին», ասում է նա:

Գրողի կարծիքով, տարիներ շարունակ մարդկանց մտածողութիւնը փոխեցին, ունեցանք այս արդիւնքը: Հնարաւոր է մարդկանց դարձի բերել եւ միաւորել ոչ թէ անհատների, այլ պետութեան եւ հաւատի շուրջ: «Միշտ ասել եմ` անկախ չենք կարող լինել եւ անկախ չենք: Երբ անկախութիւն կոչուած խաբկանքը դրել են մեր մէջ, այդ օրուանից սկսած` մեր երկրում աշխատել են օտար գործակալներ եւ լուրջ են աշխատել: Դասընթացներ են անցկացրել տարբեր դրամաշնորհների միջոցով եւ այլն: Փչացրել են հայի տեսակը: Մեր բոլոր խնդիրները սկսւում եւ աւարտւում են իշխանափոխութիւնից: Ոեւէ պաշտօնեայ իր տեղում չէ, ոչ ոք կապ չունի իր գործի հետ: Խամաճիկներ են, որոնք անելու են այն ամէնը, ինչ ասելու է իրենց գլխաւոր գերագոյն հրամանատարը, որովհետեւ նա էլ թոյլ է տալիս, որ ահաւոր չափերով լափեն: Այս է իրականութիւնը:

Ըստ իս, սրանցից ազատուելու համար նախ պէտք են կտրուկ գործողութիւններ, պէտք է նաեւ բաւականին երկար ժամանակ աշխատանք տանել ժողովրդի հետ: Նրան ասել` տե՛ս, հարեւանդ ով է, որ քեզ ուտում է: Ազրպէյճանցին ի՞նչ է տուել համաշխարհային մշակոյթին, գիտութեանը, եւ դու ի՞նչ ես տուել: Համեմատիր դա: Յաճախ ասում են, որ մշակոյթների կռիւ է, բայց ո՛չ, սա մշակոյթի եւ հակամշակոյթի կռիւ է: Սա էլ երբեմն ինձ դրդում է մտածելու` իսկ աւելի լաւ չէ՞ր գիտութեամբ, գրչութեամբ, մշակոյթով չզբաղուէինք, այլ սուր սրէինք, վայրենի լինէինք, որ այս համաշխարհային խայտառակութիւններին դիմանայինք: Կիրթ լինելը պարտւում է բարբարոսութեանը, ուրեմն դու էլ բարբարոս եղիր: Այլ տարբերակ չունես: Հարեւանդ համաշխարհային տականք է: Ոչ ոք չդատապարտեց նրա արածները, աշխարհը լուռ հետեւեց: Դէ, Ամերիկան, Եւրոպան յաջորդ ցեղասպանութիւնից յետոյ կը գան այստեղ որբանոցներ կը կառուցեն, մարդասիրական օգնութիւն կը տան:

Մարդկային արժէքների կրող են, այդ դէպքում ինչո՞ւ թոյլ տուեցին, որ հայ ազգը, Հայաստանը դառնայ այսքան խեղճ ու կրակ, ինչո՞ւ նշանակեցին այս լակոտ-լուկուտին, ինչո՞ւ մեր գլխին բերեցին այս համաշխարհային խայտառակութիւնը, որ գլխահակ քայլեմ: Ինչո՞ւ: Այս հարցերը պէտք է պատասխան ստանան: Մարդկանց հետ պէտք է աշխատանք տանել, ազնիւ, արդարամիտ մարդիկ են պէտք: Ու կը փոխուի ամէն ինչ: Շատ հիասթափուած եմ, բայց երբեք չեմ յուսահատւում: Քանի կամ, պատրաստ եմ զէնքը ձեռքիս հայրենիքս պաշտպանել, ինչպէս եւ` իմ երեխաները: Ուղղակի սրանք կործանարար վնաս տուեցին մեր պետութեանը: Երազում անգամ չէի կարող երեւակայել, թէ փողոցային խուժանը ինչպէ՛ս կարող է երկիր ղեկավարել», եզրափակում է Դաւիթ Մկրտիչի Սարգսեանը:

 

 

Նախորդը

Ֆրանսայի Եւ Բրիտանիոյ Ընտրութեանց Արդիւնքներուն Լոյսին Տակ

Յաջորդը

Խմբագրական «Մարզիկ»-ի. Առո՛ղջ Ընտանիք

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?