Մերսետեսի բրիտանացի վարորդ Ճորճ Ռասըլ շաբաթ օր շահած էր փոտիումի 3-րդ դիրքը եւ մրցումը սկսաւ 3-րդ դիրքէն, աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափընի (Ռետ Պուլ) եւ Լանտօ Նորիսի (Մաքլարէն) ետին:
Մրցումը շատ բնական կ՛ընթանար մինչեւ 52-րդ շրջան, երբ Վերշթափըն շատ երկար փիթ-սթոփի կենալէ ետք դուրս եկաւ, եւ Նորիս շատ մօտ էր: Նորիս նոր անիւ ունէր եւ արագ փիթ-սթոփ (2,9 երկվայրկեան), մինչ Վերշթափըն` դանդաղ փիթ-սթոփ, 6,5 երկվայրկեան եւ գործածուած անիւ:
Ասիկա առիթ տուաւ Նորիսին, որ աւելի եւս մօտենայ Վերշթափընի Ռետ Պուլին: Նորիս կրցաւ 59-րդ շրջանին անցնիլ եւ գրաւել առաջին դիրքը, սակայն օրէնքները խախտելու համար (սահմանէն դուրս ելաւ) 5 երկվայրկեան պատիժի ենթարկուեցաւ: Նորիս միշտ կը գանգատէր, թէ Վերշթափըն անօրէն ձեւով կը շարժի շրջավազքին վրայ, մինչ 64-րդ շրջանին զոյգը իրար զարնուելով անիւները պայթեցան: Նորիս դուրս եկաւ անիւը փոխելու, բայց խանգարում ունեցաւ, մինչ Վերշթափըն գրաւեց 5-րդ դիրքը: Այս առիթէն օգտուեցաւ Ռասըլ, որ գրաւեց առաջին դիրքը` շահելով իր ասպարէզի 2-րդ կրան փրին եւ Մերսետեսի առաջինը` նոյեմբեր 2022-էն ի վեր:
Մրցումէն ետք Նորիս յայտնեց, թէ ներողութիւն կը սպասէ Վերշթափընէն կամ այլեւս իր յարգանքը պիտի կորսնցնէ նետերլանտցի վարորդին հանդէպ:
Ստորեւ արդիւնքները: Նշենք, որ այս շաբաթավերջին տեղի կ՛ունենայ Սիլվըրսթոնի կրան փրին, Բրիտանիոյ մէջ:
ԿԷՏ | |
1.- Ճ. Ռասըլ (Մերսետես) | 25 |
2.- Օ. Փիասթրի (Մաքլարէն) | 18 |
3.- Ք. Սայնց (Ֆեռարի) | 15 |
4.- Լ. Համիլթըն (Մերսետես) | 12 |
5.- Մ. Վերշթափըն (Ռետ Պուլ) | 10 |
6.- Ն. Հուլքելպերկ (Հաաս) | 8 |
7.- Ս. Փերես (Ռետ Պուլ) | 6 |
8.- Ք. Մակնուսըն (Հաաս) | 4 |
9.- Տ. Ռիքիարտօ (Էր. Պի.) | 2 |
10.- Փ. Կասլի (Ալփին) | 1 |
Ընդհանուր դասաւորում. |
|
ԿԷՏ | |
1.- Մ. Վերշթափըն | 237 |
2.- Լ. Նորիս | 156 |
3.- Շ. Լեքլեր | 150 |
4.- Ք. Սայնց | 135 |
5.- Ս. Փերես | 118 |
6.- Օ. Փիասթրի | 112 |
7.- Ճ. Ռասըլ | 111 |
ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐ | |
1.- Ռետ Պուլ | 355 |
2.- Ֆեռարի | 291 |
3.- Մաքլարեն | 268 |
4.- Մերսետես | 196 |