Ռէալ Մատրիտի պրազիլցի յառաջապահ Վինիսիուս Ճունիոր ընտրուեցաւ «Չեմփիընզ լիկ»-ի 2023-2024 տարեշրջանի լաւագոյն մարզիկը, ըստ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի:
23 տարեկան պրազիլցի յառաջապահը 10 մրցումներու ընթացքին 6 կոլ նշանակեց եւ կատարեց 5 էսիսթ: Ռէալ Մատրիտի հետ «Չեմփիընզ լիկ»-ի տիտղոսը շահած Վինիսիուս աւարտականի մրցումին նշանակած էր Պորուսիա Տորթմունտի դէմ երկրորդ կոլը (2-0):
Տորթմունտի զուիցերիացի բերդապահ Կրեկոր Քոպել ընտրուեցաւ մրցաշարքի լաւագոյն բերդապահը:
Լաւագոյն 4 պաշտպաններ ընտրուեցան Տանի Քարվախալ (Ռէալ Մատրիտ), Անթոնիօ Ռուտիկըր (Ռէալ Մատրիտ), Մաթց Հումելզ (Տորթմունտ) եւ Իան Մաաթսըն (Տորթմունտ), մինչ 3 լաւագոյն միջնապահներ ընտրուեցան Մարսել Սապիցըր (Տորթմունտ), Վիթինիա (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Ճուտ Պելինկհամ (Ռէալ Մատրիտ), իսկ 3 լաւագոյն յառաջապահներ` Ֆիլ Ֆոտըն (Մանչեսթըր Սիթի), Հերի Քէյն (Պայերն Միւնիխ) եւ անշուշտ Վինիսիուս Ճունիոր (Ռէալ Մատրիտ):


