Ռոլան Կարոսի թենիսի մրցաշարքը շարունակուեցաւ երէկ, եւ ռուսահայ Կարէն Խաչանով դուրս մնաց Բ. հանգրուանէն` անակնկալ պարտութիւն մը կրելով Սլովաք Եոզեֆ Քովալիքէն (թիւ 145)` 4-6, 4-6, 6-4, 6-3 եւ 6-4 արդիւնքով, երեքուկէս ժամ պայքարէ ետք:
Աղջկանց մրցումներուն, ռուսահայ Էլինա Աւանէսեան (թիւ 70) կրցաւ յաղթել Աննա Պլինքովային (թիւ 55)` 6-3 եւ 6-0 արդիւնքով, եւ այժմ պիտի մրցի թիւ 8 դասուած չինացի Քինուեն Ժենկի դէմ, 1/16-րդ կամ Գ. հանգրուանին:
Ստորեւ` կարեւորագոյն արդիւնքները.
ՏՂԱՔ
Եաննիք Սինըր (Իտալիա) – Փաւել Քոթով (Ռուսիա) 6-4, 6-4 եւ 6-4
Մաթէօ Առնալտի (Իտալիա) – Անտրէյ Ռուպլեւ (Ռուսիա) 7-6, 6-2 եւ 6-4
Լորենցօ Միւսեթթի (Իտալիա) – Կայել Մոնֆիս (Ֆրանսա) 7-5, 6-1 եւ 6-4
Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) – Տուշան Լայովիչ (Սերպիա) 6-3, 3-6, 6-3 եւ 6-4
Եան-Լենարտ Շթրուֆ (Գերմանիա) – Ալեքսանտր Պուպլիք (Ղազախստան) 6-2, 6-2 եւ 6-3
ԱՂՋԻԿՆԵՐ
Իկա Շվիաթեք (Լեհաստան) – Մարի Պուզքովա (Չեխիա) 6-4, 6-2
Օնս Ժապեր (Թունուզ) – Լէյլա Ֆեռնանտես (Քանատա) 6-4 եւ 7-6
Մարքիթա Վոնտրուսովա (Չեխիա) – Քլոէ Փաքէ (Ֆրանսա) 6-1 եւ 6-3
Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) – Տայանա Եասթրեմսքա (Ուքրանիա) 6-2, 6-4


