26-30 օգոստոսին, ապա` 3-7 սեպտեմբերին, Հայաստանի աղջկանց ֆութպոլի ազգային հաւաքականը մարզական հաւաք պիտի կատարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ, այս մասին յայտնեց ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
Հայրենի կազմը 31 օգոստոսին կը մեկնի Քոսովօ, ուր 1 սեպտեմբերին ՖԻՖԱ-ի աղջկանց 2023-ի աշխարհի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ պիտի մրցի Քոսովոյի դէմ:
Հայաստանի աղջիկները 2023-ի Մոնտիալի զտումի իրենց յաջորդ մրցումը պիտի կատարեն 6 սեպտեմբերին` Երեւանի մէջ հիւրընկալելով Պելճիքան:


