ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ
Խոր ցաւով տեղեկացայ Հայ օգնութեան միութեան վաստակաշատ գործիչ եւ նախկին ատենապետուհի Մարօ Մինասեանի մահուան մասին:
Մարօ Մինասեանի երկար տարիների ջանքերով եւ նուիրուածութեամբ Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի համար դժուարին ժամանակներում մարդասիրական եւ բարեգործական ծրագրերով լուծուել են համահայկական բազմաթիւ խնդիրներ: Այդ թւում նրա գործուն մասնակցութեամբ կեանքի են կոչուել ՀՕՄ-ի Ախուրեանի մօր եւ մանկան կենտրոնը, Արցախի «Սօսէ» մանկապարտէզների ծրագրերը, ինչպէս նաեւ ապահովուել է դրանց շարունակական գործունէութիւնը:
Արեան կանչով եւ հայրենասիրական մղումով էր Մարօ Մինասեանը որոշել տեղափոխուել եւ բնակութիւն հաստատել հայրենիքում:
Ցաւալի կորստի կապակցութեամբ խորին վշտակցութիւն եմ յայտնում ձեր ընտանիքին, հարազատներին, մերձաւորներին եւ խնդրում իմ ցաւակցութիւնը փոխանցել նաեւ ՀՕՄ- Կենտրոնական վարչութեանը եւ Մարօ Մինասեանի գործընկերներին:
Երեւան, 24 մայիսի 2022