Սան Փաուլօ Հրաժեշտ Տուաւ Տանիել Ալվեսին

Պրազիլի ֆութպոլի ազգային խումբի յետսապահ Տանիել Ալվես հեռացաւ պրազիլական Սան Փաուլոյէն:

Կողմերը երկկողմանի համաձայնութեամբ խզեցին պայմանագրութիւնը, որ նախատեսուած էր մինչեւ դեկտեմբեր 2022, այս մասին յայտնեց ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

Նշենք, որ պրազիլցին պատմութեան ամէնէն տիտղոսակիր ֆութպոլիստն է, որ տիրացած է 42 տիտղոսի:

Ալվես, որ 2019-էն ի վեր մաս կը կազմէ Սան Փաուլոյին, ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզին ընթացքին մաս կազմած է նաեւ Պարսելոնայի, Եուվենթուսի, Փարիզ Սեն Ժերմենի, ինչպէս նաեւ այլ ակումբներու:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )