Սլովաքիական Ֆութպոլ. Վահան Բիչախչեան` Կոլի Հեղինակ

Սլովաքիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի կիսաւարտականի դարձի մրցումներուն, Զիլինա 4-1 արդիւնքով յաղթելէ ետք Քոշիցէին, ապահովեց աւարտական հանգրուանի իր տոմսը:

Զիլինայի կոլերէն մէկը նշանակեց Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի 21 տարեկան միջնապահ Վահան Բիչախչեան, փենալթիով` 12-րդ վայրկեանին:

Հայրենի ֆութպոլիստը, որ իբրեւ հիմնական մարզիկ նկատի առնուած էր, փոխարինուեցաւ 68-րդ վայրկեանին:

Նշենք, որ երթի մրցումին եւս Զիլինա արձանագրած էր յաղթանակ մը` 4-2 արդիւնքով:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )