Լիբանանի Վոլիպոլի Ֆետերասիոնի Ընտրութիւններ. Ուալիտ Քասուֆ Ընտրուեցաւ Նախագահ

Երէկ` կիրակի, 13 դեկտեմբերին, Միշել Մըրի անուան համալիրին մէջ (Պաուշրիէ) տեղի ունեցան Լիբանանի վոլիպոլի նոր ֆետերասիոնին ընտրութիւնները` ներկայութեամբ Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարութեան ներկայացուցիչին:

Ֆետերասիոնի նախկին ընդհանուր քարտուղար Ուալիտ Քասուֆի գլխաւորած ցանկը, որ բաղկացած էր 15 անձերէ, ամբողջութեամբ ընտրուեցաւ` մեծ յաղթանակ մը տանելով մրցակից ցանկին վրայ, որ կը բաղկանար 12 թեկնածուներէ:

Աւարտին ընտրուած նոր ֆետերասիոնը կատարեց պաշտօններու բաժանումը` հետեւեալ ձեւով.

Ուալիտ Քասուֆ (նախագահ), Ալի Խալիֆէ (փոխնախագահ), Ասաատ Նախըլ (փոխնախագահ), Ժորժ Նասսուր (փոխնախագահ), Ղասսան Քըզէյհա (փոխնախագահ), Իսամ Ապու Ժաուտէ (ընդհանուր քարտուղար), Ժոզեֆ Սաատէ (Գանձապահ), Նաժի Պասիլ (հաշուապահ), Էլի Մուսա, Ժորժ Հապիպ, Թոնի Շարպել, Ռաֆիք Իսսա, Ալի Պու Ալի, Խալիլ Քըֆուրի եւ Ասսաֆ Մըհաննա (խորհրդականներ):

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )