Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեան յղած է կոչ մը, որուն մէջ նշուեցաւ.
«Դիմում եմ հայ ժողովրդին,
Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրում։ Այս անգամ եւս ապացուցենք , որ մեր միասնականութիւնը անպարտելի ուժ է։
Դիմում եմ Արցախի ժողովրդին,
Սիրելի արցախցիներ, սիրելի զաւակներ իմ, եղէք ամուր, զօրեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրէք եւ հզօրացրէք անկոտրում ուժով եւ միասնակամութեամբ։
Կոչ եմ անում աղօթել մեր երկրի անվտանգութեան, յաղթանակի եւ ապահովութեան համար։
Դիմում եմ մեր բոլոր հաւատացեալ զաւակներին,
Ստեղծել աղօթքի միահամուռ շղթայ եւ երկու ժամը մէկ աղօթք անել եւ զօրավիգ լինել մեր բանակին։
Աստուած մեզ պահապան, զօրավիգ եւ օգնական»:



