Ըմբշամարտ. Գացալովի Տեղափոխութեան Համար Վճարուեցաւ 10 Հազար Զուիցերիական Ֆրանք

Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Արայիկ Բաղդադեան, երէկ մամլոյ ասուլիս մը տալով յայտնեց, որ Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտէն 10 հազար զուիցերիական Ֆրանք վճարեց ըմբիշ Հաճիմուրատ Գացալովի տեղափոխութեան համար:

5 հազար զուիցերիական Ֆրանք ստացաւ ըմբշամարտի միջազգային ֆետերասիոնը, իսկ մնացեալ 5 հազարը` Ռուսիոյ ըմբշամարտի ֆետերասիոնը:

Ան ըսաւ, որ Գացալովի հետ պայմանագրութիւն մը չստորագրուեցաւ, եւ 37 տարեկան ըմբիշը որեւէ գումար պիտի չգանձէ իր կատարած ելոյթներուն համար:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )