Կռփամարտ. Հայաստանի Հաւաքականը Մեկնեցաւ Եքաթերինպուրկ

Երէկ` ուրբաթ, 6 սեպտեմբերին, Եքաթերինպուրկ (Ռուսիա) մեկնեցաւ Հայաստանի կռփամարտի ազգային հաւաքականը` իր մասնակցութիւնը բերելու համար 6-22 սեպտեմբերին տեղի ունենալիք կռփամարտի աշխարհի ախոյեանութեան:

Հայաստանի հաւաքականին կազմը կը բաղկանայ հետեւեալ կռփամարտիկներէն.

Արթուր Յովհաննիսեան (52 քկ), Էդիկ Պետրոսեան (57 քկ), Յովհաննէս Բաչքով (63 քկ), Կորիւն Աստոյեան (69 քկ), Արման Դարչինեան (75 քկ), Արտուշ Յովհաննիսեան (81 քկ), Հենրիկ Սարգսեան (91 քկ) եւ Գուրգէն Յովհաննիսեան (գերծանր կշիռ):

Իսկ մարզիչներն են` Վահան Ադիլխանեան եւ Կարէն Ղազարեան:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )