Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մի Օր Կռունկն Այնքան Կը Կանչի, Որ Բոլորը Յետ Կը Գան` Մտքում Գուրգուրելով Լինել-Չլինելու Հարցը

Յունիս 19, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՎՐՈՅՐ ՍԵՒԱԿ

Թատրոնին սիրահարուած աղջիկը մեծ բեմերի մասին չէ, որ երազում է: Նրան ընդամէնը հարթակ է պէտք, որ ասի` ես նոյնպէս կամ: Ո՛չ հանդիսատես է պէտք, ո՛չ շռնդալից ծափահարութիւն ու ո՛չ էլ զուգընկերը, կարեւորը երազանքն է, իղձը, փափաքը` յայտնուել չոր տախտակների վրայ, խաղ խաղալ ու ասել` ցտեսութիւն: Սա գոյի պայքար է, մարդուն գնահատելու ու արժեւորելու պակասի ճիչ, որ գալիս է իւրաքանչիւրի հոգուց: Մեզնից շատերը գուցէ արձակում են այդ ճիչը, բայց ոմանք լռում են ու սպասում` չգիտես, թէ ինչի: Սպասում էր նաեւ Համազգային մշակութային միութեան Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախմբի բեմադրիչ  Յակոբ Տէր Ղուկասեանը, որ մայր հայրենիքում իրենց ներկայութիւնն ու գոյը տեղի թատերասէրները կը զգան այնպէս, ինչպէս որ կայ:

«Զգացի,- ասում է նա ու իրեն յատուկ զսպուածութեամբ, հանդարտ ոճով շարունակում,- հայ բեմադրիչներն ու թատերասէրները տեսան մեզ, ընկալեցին, ընդունեցին: Կարեւորն այն է, որ սփիւռքի թատերախմբերին հէնց այնպէս, հարեւանցի չեն վերաբերւում: Թէեւ բարդ է այսօր թատրոն պահելը, բայց փորձում ենք անել հնարաւորը»:

Պատերազմի ժամանակ դժուար է մշակոյթ զարգացնելը, այն պահպանելը, սակայն կենսական անհրաժեշտութեան նման է: Չունես մշակոյթ, ուրեմն պարտուել ես: Ո՛չ դու կաս, ո՛չ էութիւնդ: Իսկ երբ գիտակցութիւնը ստիպում է հաշուի նստել կեցութեան հետ, այդ ժամանակ արուեստի մէջ թելադրողը տուեալ պահի գաղափարն է լինում` ինչն է կարեւոր:

Գաղափարը միշտ էլ առաջնային է Յակոբ Տէր Ղուկասեանի համար: Թատրոնի բեմի տախտակներից, ռեկվիզիտից, հանդերձանքներից եւ այլնից զատ` էականն այն ասելիքն է, որ պէտք է տեղ հասցուի:

«Ինչ եմ ես հարցնում կամ ինչ եմ պատասխանում: Կարեւորն այս երկու հանգամանքն է, թէ դերասաններն իրենց խաղով ի՛նչ են ուզում ասել, ինչի՛ մասին խօսել, հարցնել: Կամ` գուցէ արդէն պատասխանում են: Հայաստանում եկել ենք պատասխանելու հիմնական ու կարեւոր մէկ հարցի` կանք, արարում ենք ու ոչ պակաս ստեղծագործական ներուժ ունենք: Եւ ուրախ եմ, որ թէ՛ Վանաձորում, թէ՛ Գիւմրիում, թէ՛ Երեւանում հանդիսատեսն ընդունեց մեզ ու հասկացաւ մեր ասելիքը»,- ասում է նա:

Բեմադրիչի ճանապարհը դէպի թատրոն ուղիղ չի եղել: Որպէս դերասան եւ դեմադրիչ` սկսել եւ կայացել է օտար բեմերում, իսկ յետոյ եկել է Համազգային թատրոնը ղեկավարելու պատասխանատու ու պատուաւոր պահը: Հրաժարուել չի կարողացել յստակ պատճառաբանութեամբ` ուժ տուողը միացեալ, ազատ ու անկախ հայրենիքի գաղափարն է եղել:

Դերասաններից գոհ է, հայերէնին լաւ են տիրապետում, ճիշդ առոգանութեամբ կարդում, բեմադրում են տարբեր գործեր: Հանդիսատեսի պակաս չունեն` թէ՛ հայ, թէ՛ արաբ: Ցանկութիւնն է ժամանակակից հայ թատերագիրների գործերին անդրադառնալ: Փորձ արդէն ունեցել է, յուսով է` ապագայում էլ կը լինի:

Իրական կեանքից դէպի բեմ, ըստ նրա, ոչ մի քայլ էլ չկայ: Իրականութիւնը բեմում է,  որտեղ ներկայացւում է ճշմարիտը, ապրեցնողը, սովորեցնողն ու գաղափարականը: Թատրոնը հէնց կեանք է` կեղծաւոր առեւտրականի հանդերձով: Իսկ բեմի վրայ խեղճուկրակ մէկը խեղդուել է բեմադրում, որ մի քանի գրոշ վաստակի: Փորձը փորձանք է դառնում, ու խեղդուել խաղացողը խեղդւում է: Աւարտուեց: Կար ու էլ չկայ: Եւ այդպէս միշտ` լինե՞լ, թէ՞ չլինել: Յակոբ Տէր Ղուկասեանի հիմնական ասելիքը շեքսփիրեան խօսքերն են: Այսօրուայ աշխարհում յատկապէս օրախնդիր է ու մարդկութեան գլխաւոր հարցը` լինե՞լ, թէ՞ չլինել:

Մինչ մարդկութիւնը որոնում է հարցի պատասխանը, կռունկը բարձր ու երգեցիկ ձայնով կանչում է Սօս Սարգսեանի անուան համազգային թատրոնից ու տուն բերում Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատրոնը: Յետոյ հակառակը կը լինի, մի օր էլ կռունկն այնքան կը կանչի, որ բոլորը յետ կը գան` լինելու-չլինելու հարցը գուրգուրելով մտքում ու զգալով ամբողջ հոգով: Կանչէք Հայաստանի կռունկներ, քանի-քանի հայորդի կարօտ է ձեր ձայնին, իսկ բեմի չոր տախտակներից անդին` իրական կեանքում, չվերջացող թատրոնի անհաշուարկելի թուով արարն է:

 

Նախորդը

Թուրքիոյ Երազկոտ «Սուլթան» Էրտողանի Քաղաքական Աշունը

Յաջորդը

Յաղթանակ Մը Եւս

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Յանձնառու ՀՕՄ-ականը
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Յանձնառու ՀՕՄ-ականը

Հոկտեմբեր 27, 2025
Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում
Անդրադարձ

Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում

Հոկտեմբեր 27, 2025
Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին
Անդրադարձ

Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին

Հոկտեմբեր 27, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?