Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Երեւանի Մէջ Լոյս Տեսած Է Իրանագէտ Սարգիս Մկրտչեանի «Փանթուրքական Հոսանքները Ժամանակակից Իրանում» Գիրքը

Յունուար 10, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Երեւանի մէջ հրատարակուած է իրանագէտ Սարգիս Մկրտչեանի «Փանթուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» մենագրութիւնը: Հետազօտութիւնը կատարուած է Արեւմտահայոց հարցերու ուսումնասիրութեան կեդրոնին մէջ եւ տպագրուած է Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ: Այդ մասին կը հաղորդէ Արեւմտահայոց հարցերու ուսումնասիրութեան կեդրոն գիտահետազօտական հիմնադրամի պաշտօնական կայքէջ «Ակունք»-ը:

Աղբիւրին համաձայն, սոյն աշխատութիւնը հրատարակուած է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան բաժանմունքի գիտխորհուրդին որոշմամբ (պատասխանատու խմբագիր` Վ. Ոսկանեան, խմբագիր` Հ. Ալվրցեան, գրախօսներ` Մ. Անումեան, Ա. Տօնոյեան, «Էտիթ Փրինթ հրատարակչութիւն, Երեւան, 2018, 176 էջ):

Ուսումնասիրութիւնը նուիրուած է ժամանակակից Իրանի մէջ փանթուրքական շարժումներու պատմութեան, այդ շարժումները ղեկավարող կառոյցներու գործունէութեանն ու գաղափարախօսութեան: Քննուող հարցերը հայ հանրութեան կը ներկայացուին առաջին անգամ:

Ստորեւ կը ներկայացնենք մենագրութեան յառաջաբանը.

Երկու Խօսք

Փանթուրքիզմի մասին լսելիս յաճախ մեր հայեացքն ուղղւում է դէպի Թուրքիայի Հանրապետութիւն, իսկ վերջին տարիներին` նաեւ Ազրպէյճանի Հանրապետութիւն:

Մերթ ընդ մերթ աշխատութիւններ են հրատարակւում նաեւ Միջին Ասիայում եւ Չինաստանի Սինցզեան նահանգում փանթուրքական գործունէութեան վերաբերեալ:

Իրանում փանթուրքիզմի գաղափարախօսութեան եւ փանթուրքական կազմակերպութիւնների եւ գործիչների առկայութեան ու գործունէութեան մասին հայկական մամուլում եւ մասնագիտական աշխատութիւններում շատ քիչ տեղ է յատկացուած:

Հայ քաղաքական եւ գիտական շրջանակների հետ իմ յարաբերութիւնների ժամանակ երբեմն ականատես եմ եղել, թէ ինչպէ՛ս են նրանցից շատերը զարմանքով լսում, որ նման հարց գոյութիւն ունի Իրանում: Պատճառը թերեւս այն է, որ հայերը Իրանը դիտում են որպէս մէկ ու միասնական ամբողջութիւն ու չեն պատկերացնում, որ Իրանում կարող են գոյութիւն ունենալ անջատողական միտումներ: Պատճառ կարելի է համարել, թերեւս, նաեւ այն վստահութիւնը, որ հայերն ունեն իրանցիների նկատմամբ: Կամ էլ հայերը Իրանը դիտում են որպէս հզօր պետութիւն, որը կարող է կանխել նման վտանգները:

Ինչ էլ լինի պատճառը, իրականութիւնն այն է, որ Իրանում գոյութիւն ունեն փանթուրքական միտումներ, որոնք խիստ վտանգաւոր են ո՛չ միայն Իրանի ազգային անվտանգութեան համար, որը Հայաստանին բարեկամ երկիր է, այլեւ` Հայաստանի ազգային անվտանգութեան համար:

20-րդ դարում այդ միտումներն առնուազն երկու անգամ լրջագոյն խնդրի առջեւ են կանգնեցրել Իրանի պետութեանն ու ժողովրդին: Առաջինը 1918 թուականին էր, երբ Արաքս գետից հիւսիս ընկած պատմականօրէն Առան ու Շիրուան կոչուող տարածքների վրայ հիմնադրուեց Ազրպէյճանի Հանրապետութիւնը: Անուան ընտրութիւնն ինքնին ակնյայտօրէն խօսում էր այն նպատակների մասին, որ հետապնդում էին այդ արհեստածին հանրապետութեան հիմնադիրները: Դա լուրջ խնդիր առաջացրեց Իրանի Ատրպատականում, որն, իհարկէ, պետական այրերի ու ժողովրդի զգօնութեան շնորհիւ լուծուեց: Երկրորդը 1945 թուականին էր, երբ Թաւրիզում հիմնադրուած Ատրպատականի դեմոկրատական կուսակցութիւնը, իր հիմնադրումից կարճ ժամանակ անց, յենուելով Խորհրդային Միութեան վրայ, հռչակեց Ազրպէյճանի Ինքնավար Հանրապետութիւնը: Սա  աւելի վտանգաւոր իրավիճակ ստեղծեց երկրում, որը կրկին պետական այրերի, ժողովրդի խելամտութեան եւ արտաքին ճնշումների շնորհիւ բարեյաջող աւարտ ունեցաւ:

Այդ միտումները, տարբեր առիթներով եւ ուժգնութեամբ, 20-21-րդ դարերում ունեցել են նաեւ այլ դրսեւորումներ:

Վերջին առնուազն երկու տասնամեակում թէ՛ Իրանում, թէ՛ արտասահմանում բազմաթիւ գրքեր, գիտական ուսումնասիրութիւններ, վերլուծութիւններ ու աշխատութիւններ են հրատարակուել այդ հարցերի վերաբերեալ: Կազմակերպւում են նաեւ գիտաժողովներ, խորհրդաժողովներ, սեմինարներ եւ այլն:

Հրատարակութիւններն ու միջոցառումներն իրականացւում են պետական եւ ոչ պետական շրջանակների կողմից: Պետական շրջանակների ներգրաւուածութիւնն այդ հարցերում վկայում է այն կարեւորութեան մասին, որ Իրանի պետութիւնը տալիս է այդ խնդրին:

Այս ուսումնասիրութիւնը համեստ փորձ է` հայ հանրութեանը որոշ պատկերացում տալու Իրանում գոյութիւն ունեցող փանթուրքական հոսանքների մասին:

Հետեւելով Իրանում եւ Իրանից դուրս տեղի ունեցող իրադարձութիւններին` ականատես ենք դառնում այդ ուղղութեամբ կատարուող որոշ գործընթացների:

Մի կողմից ժամանակ առ ժամանակ իրենց մասին են  յայտարարում ասպարէզ իջած նորանոր քաղաքական կազմակերպութիւններ, որոնց իսկութիւնը ստուգելը լուրջ աշխատանք է պահանջում: Այդ կազմակերպութիւնների գործունէութեան մասին տեղեկութիւն կարելի է ձեռք բերել իրենց կայքերից, որոնք գրանցուած են Իրանից դուրս, կամ ընկերային ցանցերում նրանց էջերից: Այդ կազմակերպութիւններն իրենց յայտարարութիւններով ու աշխատանքների մասին լրատուութեամբ որոշ մթնոլորտ են ստեղծում եւ թողնում են այն տպաւորութիւնը, թէ իրենք շատ են, իրենք ճնշուած են,  իրենք կազմակերպական հսկայական ցանց ունեն եւ այլն:

Միւս կողմից` համալսարանական, ուսանողական, գիտական, մշակութային եւ այլ անունների տակ կազմակերպւում են համագումարներ ու խորհրդաժողովներ Իրանում եւ Իրանից դուրս, որոնք ակնյայտօրէն անջատողական նպատակներ են հետապնդում: Արծարծւում են Իրանը դաշնակցային (ֆետերաթիւ) մոտելով կառավարելու հարցը, Իրանի ցեղային խմբերի անդամներին մայրենի լեզուով կրթուելու հնարաւորութիւնից զրկելու եւ նմանատիպ բազմաթիւ թեմաներ: Ուսանողական հրատարակութիւններում փառաբանւում է թուրք ազգը եւ այլն:

Նշեմ, որ այդ գրութիւններում, զեկոյցներում, ելոյթներում եւ այլն ուղղակի փանթուրքական ձեւակերպումների դժուար է հանդիպել, սակայն բոլոր ծրագրերը, գաղափարներն ու մտքերը տանում են դէպի փանթուրքական մտայնութիւն ու նպատակներ:

Եւ, ամենակարեւորը, եթէ որոշ ժամանակ առաջ փանթուրքական աշխատանքները կատարւում էին Իրանից դուրս` համագումարների, հարցազրոյցների, հանդիպումների եւ այլ ձեւերով, այսօր այդ աշխատանքների մի մասը տարբեր ձեւերով ու անունների տակ կատարւում է Իրանում: Հետեւաբար փանթուրքական հոսանքների գործունէութիւնը ուսումնասիրութեան ենթակայ է թէ՛ Իրանից դուրս եւ թէ՛ Իրանում:

Վերջում նշեմ, որ թէեւ աշխարհագրական, տնտեսական, քաղաքական, մշակութային, ռազմական եւ այլ պատճառներով ներկայում փանթուրքիզմի իրականացումը անիրատեսական է դիտւում, սակայն երբե՛ք ու երբեք պէտք չէ մտածել, որ դա այլեւս անկենդան գաղափար է: Ինչպէս կը տեսնենք այս հետազօտութեան մէջ, այն ոչ միայն գոյութիւն ունի, այլեւ կան կենտրոններ, որոնց կողմից այդ գաղափարախօսութիւնը արդիականացւում եւ լայնօրէն տարածւում է: Իսկ նման հետեւողական աշխատանքի արդիւնքում,  պատեհ առիթի դէպքում, այն մէկ անգամ եւս կարող է պատուհաս դառնալ թէ՛ հայութեան ու Հայաստանի համար եւ թէ՛ Իրանի: Այս գիրքը մի փորձ է` վերստին յիշեցնելու այդ վտանգի եւ այն կանխելու անհրաժեշտութեան մասին:

Նախորդը

Գաղութէ Գաղութ

Յաջորդը

Քաղաքական Անդրադարձ. Հիւսիսային Սուրիան Դէպի Ո՞ւր

RelatedPosts

Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
Պատմութեան Դասերին Կառչելու Հրամայականը…
Անդրադարձ

Վախւորած Իշխանութեան Տեռորի Մարտավարութիւնը…

Հոկտեմբեր 28, 2025
Ծառը
Անդրադարձ

Յուշդ… Երբեք Չի՛ Մահանար…

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?