Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սուրբ Ծննդեան Լուռ Բնակիչները` Անատոլիայի Քրիստոնեաները

January 9, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՐԴԱՆ ԷՍՏՈՒԿԵԱՆ

Միլիառաւոր քրիստոնեաների կողմից մեծ խանդավառութեամբ ու ուրախութեամբ նշուող Յիսուս Քրիստոսի ծնունդը` Սուրբ Ծնունդը, յատկապէս վերջին տարիներին աշխարհի բազմաթիւ վայրերում հանդիսութեան է վերածուել: Քրիստոնեայ երկրներում բազմամարդ շուկաներով ու հիասքանչ արարողութիւններով նշուող Սուրբ Ծննդեան ոգին իսլամի գերիշխանութեան տակ եղող երկրներում ի հարկէ կարեւոր իմաստ չի արտայայտում:

Մի փոքր այլ է վիճակը Թուրքիայում: Յայտնի է, որ աշխարհագրական այս տարածքը հնուց մինչ օրս ապաստան է եղել  թէ՛ քրիստոնեաների եւ թէ՛ մուսուլմանների համար: Չնայած ասում են, որ ներկայում այս երկրի բնակչութեան 99 տոկոսից աւելին մուսուլմաններ են, Թուրքիայում Սուրբ Ծնունդը ներկայումս էլ նշւում է, աւելի՛ն, տօնւում է երկու տարբեր օրերի: Այդ ամսաթուերից մէկը քրիստոնեայ աշխարհի մեծ մասի մօտ ընդունուած դեկտեմբերի 25-ն է, իսկ միւսը` յունուարի 6-ը` Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ հայերի մօտ նշուող Սուրբ Ծնունդը, իսկ ուղղափառ աշխարհում` Յիսուս Քրիստոսի մկրտութեան օրը: Այս առիթով ցանկացանք իմանալ, թէ Անատոլիայի քրիստոնեաները, որոնց թուաքանակը զգալիօրէն պակասել է, ինչպէ՞ս են անցկացնում Սուրբ Ծնունդը, եւ տարբեր քաղաքների բնակիչներին ուղղեցինք մեր հարցերը:

Սվաս (Սեբաստիա, «Ակունք»-ի խմբ.). այս ձմեռային երկրում Սուրբ Ծնունդն ընտանիքի հետ են նշում

Մի ժամանակ Սվասի բնակչութեան մեծ մասը հայեր էին, իսկ այժմ միայն մի քանի ընտանիքներով են հաւաքւում ու նշում Նոր տարին: Սակայն աշխարհագրական դիրքով պայմանաւորուած` քաղաքը  ձեան շերտով  է ծածկւում, որը գունագեղ է դարձնում Սվասի հայերի սուրբծննդեան ու ամանորեայ տօները:  Սվասում ապրող հատուկենտ հայերից Երուանդ Տուրմազկիւլերը պատմում է, թէ ինչպէ՛ս են քրիստոնեաները քաղաքում նշում տօները. «Այստեղ սուրբծննդեան ու ամանորեայ տօնակատարութիւնները շատ գունագեղ են անցում: Այդ երկու տօները ժամանակով իրար շատ մօտ են, ինչի համար էլ պատրաստութիւնները երկուսի համար են արւում: Յայտնի է, որ Սվասը ցրտաշունչ շրջան է, եւ Նոր տարուայ երեկոյեան այս վայրի շուրջբոլորը ձեան շերտով է ծածկւում, ինչպէս նաեւ այն անատոլիական քաղաք է, եւ տօները նշում են տանը` ընտանիքի հետ կամ ընտանիքի ու ընկերների հետ միասին»:

Ամանորեայ հարուստ սեղանը

Տուրմազկիւլերն անդրադառնում է նաեւ ամանորեայ ու սուրբծննդեան սեղանների ճոխութեանը. «Հնդկահաւերը խորովւում են թաղամասի փռերում, դրանք լցոնւում են փլաւով եւ աւելի համեղ դառնում. ամբողջ ընտանիքը հաւաքւում է ամանորեայ գեղեցիկ սեղանի շուրջ: Դեկտեմբերի 31-ի երեկոյեան «կորկիթ» անուամբ քաղցրաւենիքն են պատրաստում, որը պատրաստւում է աշուրայի նման, սակայն իրականում` տարբեր ձաւարով, մաթով, դեղին խաղողով: Յունուարի 6-ին նշուող Սուրբ Ծնունդի համար պատրաստութիւնները մէկ-երկու օր առաջ են սկսւում: Այդ օրուան յատուկ խաշ են դնում, տոլմայ ու խմորեղէն պատրաստում»:

Պաշտօնական շրջանակներից սուրբծննդեան շնորհաւորանք

Տուրմազկիւլերն անդրադառնում է նաեւ Անատոլիայում Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելու կարեւորութեանը. «Անատոլիայի ջերմ, անկեղծ միջավայրում, որպէս համայնք, մէկս միւսի հետ աւելի ուժեղ կապերով ենք կապուած, կիսում ենք մէկս միւսի ուրախութիւնն էլ, տխրութիւնն էլ: Բացի այդ` մեր հարեւան մուսուլմանները գիտեն, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեզ համար յատուկ օրեր են, եւ ամէն տարի շնորհաւորում են մեզ: Վերջին տարիներին, բացի հարեւաններից, բազմաթիւ այլ պաշտօնական կառոյցներ ու կազմակերպութիւններ, յատկապէս մեր քաղաքի կառավարիչները` նահանգապետը, քաղաքապետը, ոստիկանապետը, մեր տներ են այցելում ու շնորհաւորում մեր Ամանորը, մեր տօնը»:

Տիարպեքիր (Տիգրանակերտ). Սուրբ Ծնունդն ասորական եկեղեցում

Տիարպեքիրում, որտեղ անցեալում դարձեալ հայկական հոծ բնակչութիւն է եղել, մեծ խանդավառութեամբ են նշում Սուրբ Ծնունդն ու Նոր տարին: Սակայն հիմա Տիարպեքիրում արդէն շատ քիչ թուով հայեր են ապրում, ինչի պատճառով տօները նշում են ասորական հին Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցում: Եկէք` լսենք Մելիքէ Տարա Կիւնալին, որը պատմում է, թէ ինչպէս են Տիարպեքիրում նշում Սուրբ Ծնունդն ու Ամանորը. «Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում որեւէ ծէս չենք անցկացնում, քանի որ հոգեւորական չկայ: Այդ պատճառով հիմնականում ասորական հին Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցում կատարուող ծէսերին ենք մասնակցում, իսկ եթէ ցանկանում ենք էլ աւելի ուրախ ու բազմամարդ նշել տօնը, գնում ենք Մարտին: Շրջանում հայ հոգեւորական չլինելու պատճառով մեր աւանդոյթների մեծ մասը եղբայր ասորի ժողովրդի հետ է խառնուել, յարմարեցուել է նրանց: Օրինակ, Սուրբ Ծնունդը յունուարի 6-ին նշելու փոխարէն դեկտեմբերի 25-ին ենք նշում. այստեղ` վիճակը տարբեր չէ երկրի ընդհանուր վիճակից: Մարդիկ չգիտեն Սուրբ Ծննդեան ու Նոր տարուայ տօների միջեւ եղող տարբերութիւնը, ինչի պատճառով այդ մասին ունեն կանխակալ կարծիք»:

Նրանք կարծում են, թէ Նոր տարին ու Սուրբ Ծնունդը նոյնն են

Կիւնալը նշում է, որ  տիարպեքիրցիների մեծ մասը չգիտի, որ Նոր տարին ու Սուրբ Ծնունդը նոյնը չեն, ու երբ իմանում են, մեծ զարմանք են ապրում. «Գիտեն, որ Սուրբ Ծնունդն ու Նոր տարին միասին են նշւում: Դա է պատճառը, որ այդքան շատ են այդ քրիստոնէական տօնը շնորհաւորել չցանկացող պահպանողականները: Երբ իմանում են, որ դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդ է, արժէ տեսնել նրանց զարմանքը: Կան նաեւ մարդիկ, ովքեր մտածում են, որ այսքան տարի միայն քրիստոնէական աւանդութիւն լինելու պատճառաբանութեամբ դէմ են եղել եւ զրկուել  Նոր տարուայ տօնակատարութիւններից»:

Սուրբծննդեան սեղանների անփոխարինելի գինին

Մելիքէ Տարա Կիւնալն ասում է, որ արդէն սուրբծննդեան տօնի հետ նոյնացուող հնդկահաւի հետ միասին քաղաքի յատուկ ճաշատեսակներից խորովածն ու խաշլաման էլ իրենց տեղը գտնել են Տիարպեքիրում հայկական սեղաններին: Նա հաւելում է նաեւ, որ գինին ու նախուտեստները տիարպեքիրցիների համար սուրբծննդեան ու ամանորեայ սեղանների անփոխարինելին են:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումից յետոյ վերջին երկու տարում Նոր տարին նշում են եկեղեցում, սակայն տանը նշել ցանկացողներ էլ կան. «Անատոլիայում մի բուռ  քրիստոնեաներ են մնացել, ինչի պատճառով յունուարի 6-ին նշուելիք մեր տօնը ասորիների հետ միասին եղբայրաբար, կողք կողքի, նոյն եկեղեցում, նոյն սեղանի շուրջ ենք նշում, որն այսօր ինձ համար իմաստալից է: Սակայն այս սովորոյթը չկիրառող իսլամացած հայեր էլ շատ կան… Սուրբ Ծնունդն էլ մի այլ թեմա է, Տիարպեքիրում քրիստոնեայ հայերը շատ քիչ են, այդ պատճառով այն չի նշւում: Միայն վերջին երկու տարում Նոր տարուայ գիշերը հաւաքւում, ուրախանում են»:

Մերսին. արաբ քրիստոնեաներն են նշում

Մերսինում չնայած քիչ, բայց հնարաւոր է խօսել արաբ քրիստոնեաների մասին: Իւրաքանչիւր քրիստոնեայի նման` Մերսինում գտնուող արաբ քրիստոնեաներ էլ են Սուրբ Ծնունդը նշում: Մերսինում տօների ժամանակ նրանց տրամադրութեան մասին զրուցեցինք Մերսինի յոյն ուղղափառ եկեղեցու հոգեւոր սպասաւոր Իսփիր Ճոշքուն Թէյմուրի, մէկ այլ անունով` քահանայ Սփիոյի հետ: Թէյմուրն ասում է, որ Մերսինում գտնուող արաբ քրիստոնեաները Սուրբ Ծնունդը միասին են նշում, եւ աւելացնում է, որ նրանք հոգեւոր աւանդոյթները պահպանում են իրենց ընտանիքներում. «Մերսինում գտնուող մեր համայնքի համար եկեղեցում ընդհանուր ծիսակատարութիւն է արւում: Սուրբծննդեան յաջորդ օրը տօնակատարութիւնները շարունակւում են, ու մի սրահում դիմակահանդէս է կազմակերպւում: Այդ ժամանակ մեզ համար յատուկ եւ շրջանին իւրայատուկ կերակրատեսակներից կազմուած ճաշացանկ է պատրաստւում: Քրիստոնեայ համայնքի համար իչլի քիւֆթայի զանազան տեսակները, լցոնած հնդկահաւն ու խորովածի տեսականին առաջնային ճաշատեսակներն են»:

Քաղաքը տեղեակ է Սուրբ Ծնունդի մասին

Թէյմուրն ասում է, որ մերսինցիները գիտեն, թէ քրիստոնեաների համար ինչպիսի կարեւոր նշանակութիւն ունի Սուրբ Ծնունդը, եւ քաղաքապետարանն էլ, դրան համապատասխան, լուսաւորում է մեծ պողոտաները. «Պողոտաների հետ մէկտեղ, խանութները եւ գրասենեակների ցուցափեղկերն զարդարւում են: Ակնյայտօրէն զգացւում է, որ այդ օրը տարբերւում է մնացած օրերից»:

Մարտինը, որտեղ յատկապէս ասորական ու քրիստոնեայ հոծ բնակչութիւն կայ, Սուրբ Ծնունդը խանդավառութեամբ տօնող քաղաքներից մէկն է: Ֆերիթ Ալթընսուն ասում է, որ  դեկտեմբերի 25-ի վաղ առաւօտեան իրանք  եկեղեցի են գնում ու քրիստոնեայ համայնքի ներսում տօնում Սուրբ Ծնունդը: Նա հետեւեալ կերպ է նկարագրում Միտեաթում այդ ժամանակ տիրող մթնոլորտը. «Եկեղեցուց դուրս գալուց յետոյ առաջին տօնակատարութիւնները համայնքի ներսում են կատարւում:  Աւելի ուշ գնում են եկեղեցու սրահ, որտեղ  տղամարդիկ, թեմի առաջնորդները, քահանան կամ հոգեւորականները եւ այլք մի որոշ ժամանակ նստում են տօնը նշելու համար: Դրանից յետոյ բոլորը տուն են գնում ու ընտանիքի հետ տօնում: Հիմնականում եկեղեցու ելքի մօտ, նախաճաշի փոխարէն, մսային ուտեստ են համտեսում, ապա փոխադարձ այցելում են տներ ու շնորհաւորում միմեանց: Երեխաներն ու երիտասարդները խմբերով շրջում են տներով ու շնորհաւորում մարդկանց տօնը»:

Ալթընսուն ասում է, որ ամանորեայ տօնակատարութիւնները շատ գունագեղ են անցնում եւ պատմում է մարտինցի քրիստոնեաներին յատուկ «փիւքանա հանէ» կոչուող ու ներկայում ծաղրածուներից չտարբերուող մարդկանց` հնում դեկտեմբերի 31-ին արածների մասին. «Նոր տարուայ համար հիմա խիստ հազուադէպ հանդիպող «փիֆքանա հանէ» կոչուած անձինք, որ նման են ներկայիս ծաղրածուներին, Նոր տարուայ գիշերը տներով շրջում են երկու մարդուց կազմուած խմբերով, զանազան զուարճանքներով ուրախացնում երեխաներին: Դրա դիմաց տներից մի բաժին ընդեղէն կամ միրգ էին հաւաքում ու բաժանում կարիքաւորներին»:

Թարգմանեց` ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

«Ակունք»

 

 

Նախորդը

Իրականում Ովքե՞ր Են Սպաննել Ճեմալ Փաշային Եւ Նրա Մարդկանց…

Յաջորդը

Խմբագրական «Գանձասար»-ի. Յետպատերազմեան Մարտահրաւէրներ

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.