Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքը կ՛աւարտի այսօր` չորեքշաբթի, 12 դեկտեմբերին, երբ տեղի կ՛ունենան յաւելեալ ութ ճակատումներ:
Երէկ տեղի ունեցած ութ մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ, առաջին չորս խմբակներուն մէջ յստակացան այն 8 խումբերը, որոնք ապահովեցին փլէյ-օֆի մրցումներուն իրենց տոմսերը:
Անոնք են` Պորուսիա – Տորթմունտ, Աթլեթիքօ Մատրիտ (Ա. խմբակ), Պարսելոնա, Թոթենհամ (Բ. խմբակ), Փարիզ Սեն Ժերմեն, Լիվըրփուլ (Գ. խմբակ), Փորթօ եւ Շալքէ (Դ. խմբակ):
Բ. խմբակին մէջ տեղի ունեցած երկու մրցումները աւարտեցան հաւասարութեամբ, ինչ որ պատճառ դարձաւ, որ Թոթենհամ ինք անցնի յաջորդ հանգրուան, մինչ Ինթեր Միլան դուրս մնաց:
Նոյնը պատահեցաւ նաեւ Գ. խմբակին, ուր դարձեալ բախտը ժպտեցաւ անգլիական կազմի մը` Լիվըրփուլին, մինչ անբախտ գտնուեցաւ դարձեալ իտալական կազմ մը` Նափոլի:

Լիվըրփուլ, որ հիւրընկալեց Նափոլին, արձանագրեց 1-0 արդիւնքով յաղթանակ մը, շնորհիւ եգիպտացի Մոհամետ Սալահի նշանակած կոլին (34-րդ):
Ինչ կը վերաբերի այսօր տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրին վրայ պիտի ըլլան բաւական հետաքրքրական ճակատումներ:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Ֆ. Ք. Պրիւժ – Աթլեթիքօ Մատրիտ | 0-0 |
| Մոնաքօ – Պորուսիա Տորթմունտ | 0-2 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պարսելոնա – Թոթենհամ | 1-1 |
| Ինթեր Միլան – Փ. Ս. Վ. Այնտհովըն | 1-1 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| «Կարմիր Աստղ» Պելկրատ – Փարիզ Սեն Ժերմեն | 1-4 |
| Լիվըրփուլ – Նափոլի | 1-0 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Կալաթասարայ – Փորթօ | 2-3 |
| Շալքէ – Լոքոմոթիւ Մոսկուա | 1-0 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Այաքս Ամսթերտամ – Պայէրն Միւնիխ | 22:00 |
| Պենֆիքա – ԱԷՔ Աթէնք | 22:00 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Մանչեսթըր Սիթի – Հոֆընհայմ | 22:00 |
| Շախտիոր Տոնեցք – Լիոն | 22:00 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Ռէալ Մատրիտ – Մոսկուայի բանակայիններ | 19:55 |
| Վիքթորիա Փլզեն – Ա. Էս. Ռոմա | 19:55 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Վալենսիա – Մանչեսթըր Եունայթըտ | 22:00 |
| Եանկ Պոյզ – Եուվենթուս | 22:00 |


