Այսօր` Նափոլի – Լիվըրփուլ
Երէկ գիշեր «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի ծիրին մէջ կատարուած ութ մրցումներուն մեծագոյն անակնկալը ստեղծեցին Մոսկուայի բանակայինները, որոնք 1-0 արդիւնքով յաղթեցին իրենց հիւրին` տիտղոսակիր Ռէալ Մատրիտին:
Մրցումին միակ կոլը նշանակեց Նիքոլա Վլասիչ` 2-րդ վայրկեանին, մինչ անոր խմբակից Իկոր Աքինֆէեւ մրցումին վերջին վայրկեաններուն ստացաւ կարմիր քարտ մը:
Իտալական երկու կազմեր` Ա. Էս. Ռոմա եւ Եուվենթուս հանգիստ յաղթանակներ արձանագրեցին իրենց դաշտերուն վրայ:
Ա. Էս. Ռոմայէն հեթրիք մը իրագործեց Էտին Ծեքօ իսկ Եուվենթուսէն` Փաուլօ Տիպալա:
Մանչեսթըր Եունայթըտ չկրցաւ յաղթել իր հիւրին` Վալենսիային, անոր հետ արձանագրելով սպիտակ հաւասարութիւն մը:
Իր դաշտին վրայ Այաքս Ամսթերտամի հետ հաւասարութիւն մը արձանագրեց նաեւ Պայէրն Միւնիխ` 70 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Ստորեւ` երէկուան արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| ԱԷՔ Աթէնք – Պենֆիքա | 2-3 |
| Պայէրն Միւնիխ – Այաքս Ամսթերտամ | 1-1 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Հոֆընհայմ – Մանչեսթըր Սիթի | 1-2 |
| Լիոն – Շախտիոր Տոնեցք | 2-2 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի Բանակայիններ – Ռէալ Մատրիտ | 1-0 |
| Ա. Էս. Ռոմա – Վիքթորիա Փլզեն | 5-0 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Եանկ Պոյզ | 3-0 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Վալենսիա | 0-0 |
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով)
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ֆ. Ք. Պրիւժ | 22:00 |
| Պորուսիա Տորթմունտ – Մոնաքօ | 22:00 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Փ. Ս. Վ. Այնտհովըն – Ինթեր Միլան | 22:00 |
| Թոթենհամ – Պարսելոնա | 22:00 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Փարիզ Սեն Ժերմեն – Կարմիր Աստղ Պելկրատ | 19:55 |
| Նափոլի – Լիվըրփուլ | 22:00 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Լոքոմոթիւ Մոսկուա – Շալքէ | 19:55 |
| Փորթօ – Կալաթասարայ | 22:00 |



