Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն յայտագիրը, տուաւ կարգ մը որոշումներ, որոնց կարգին` կախակայումներու եւ տուգանքներու վճիռներ, ինչպէս նաեւ քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը:
Ինչ կը վերաբերի հրապարակուած յայտագիրին, մրցումները պիտի ընթանան հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Անսար – Սաֆա | 16:00 | Սայտա |
| Ռասինկ – Շապապ Ղազիէ | 16:00 | Ժունիէ |
| ՇԱԲԱԹ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | ||
| Պեքաա Ռիատի – Ահտ | 15:30 | Նեպի Շիթ |
| Ախա Ահլի Ալէյ – Նըժմէ | 16:00 | Պհամտուն |
| ԿԻՐԱԿԻ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | ||
| Սալամ Զղարթա – Շապապ Սահել | 15:30 | Զղարթա |
| Թատամոն Սուր – Թրիփոլի | 16:00 | Սուր |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Նասեր Պար Էլիաս | 15:30 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | ||
| Նահտա Պար Էլիաս – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Խիարա |
| Ահլի Նապաթիէ – Շապապ Պըրժ | 15:30 | Քֆարժոզ |
| ՀՄԸՄ – Շապապ Արապի | 15:30 | Ժունիէ |
| Ահլի Սայտա – Պըրժ | 15:30 | Սայտա |
| Իժթիմահի – Մապարրա | 15:30 | Թրիփոլի |
Շապապ Ղազիէի պատասխանատուներէն Ահմետ Քըրս մէկ տարիով կախակայուեցաւ:
Ախա Ահլի Ալէյ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Նոյնքան տուգանքի վճիռ ստացաւ նաեւ Ահտ:
Իսկ մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ Շապապ Պըրժ:
Կրտսերներու ֆութպոլի ախոյեանութեան գծով, կախակայուած մարզիկները բաւական շատ էին: Ոմանց պարագային կախակայումը հասաւ չորս մրցումի:


