Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի պաշտօնական կայքը կը հաղորդէ, որ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի նոր նշանակուած գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան, Մալթայի (29 մայիս) եւ Մոլտովայի (4 յունիս) դէմ Աւստրիոյ մէջ տեղի ունենալիք ֆութպոլի բարեկամական մրցումներուն համար ազգային խումբ հրաւիրեց արտասահմանի մէջ հանդէս եկող 19 ֆութպոլիստներ:

Հաւաքականին մէջ կան նոր անուններ, որոնց կարգին` Անտրէ Քալիսիր (Կոթըպորկ), Դաւիթ Եուրչենքօ (Թոսնօ), Խորէն Բայրամեան (Ռոսթով), Էտկար Բաբայեան (Հոպրօ) եւ Իվան Եաքան (Լիերս):
Կարճ ընդմիջումէ մը ետք, դարձեալ հաւաքականին կը միանայ Եուրա Մովսիսեան (Եուրկորտեն):
Ստորեւ` հաւաքական հրաւիրուած ֆութպոլիստներուն անունները (արտասահմանի խումբերուն մաս կազմող միայն).
Հենրիխ Մխիթարեան (Արսենալ, Անգլիա), Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա), Կայէլ Անտոնեան (Մարսէյ, Ֆրանսա), Էտկար Մալաքեան (Ժեթիսու, Ղազախստան), Գոռ Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Կամօ Յովհաննիսեան (Ժեթիսու, Ղազախստան), Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Սարգիս Ադամեան (Եան Ռեկենսպուրկ, Գերմանիա), Արազ Օզպիլիս (Շերիֆ, Մոլտովա), Գէորգ Ղազարեան (Մարիթիմօ, Փորթուգալ), Արթուր Սարգիսով (Ենիսէյ, Ռուսիա), Անտրէ Քալիսիր (Կոթըպորկ, Շուէտ), Եուրա Մովսիսեան (Եուրկորտեն, Շուէտ), Եորտի Ժոաօ Մոնրօ Արարատ (Պոյաքա Չիքօ, Քոլոմպիա), Իվան Եաքան (Լիերս, Պելճիքա), Էտկար Բաբայեան (Հոպրօ, Դանիա), Դաւիթ Եուրչենքօ (Թոսնօ, Ռուսիա) եւ Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա):