Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանին ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան հինգ ճակատումներ:
ՀՄԸՄ-ի կազմը ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 108-92 արդիւնքով յաղթելով Անթունիէի (25-28, 14-28, 29-25 եւ 24-27):
ՀՄԸՄ-էն 29 կէտ նշանակեց Սամուէլ Եանկ, մինչ Ուոլթըր Հոճ 27 կէտ նշանակելէ բացի (ներառեալ` 5 թրի փոյնթ) կատարեց 9 էսիսթ:
Հայկ Կէօքճեան տապըլ-տապըլ մը իրագործելէ բացի (13 կէտ, 11 ռիպաունտ) նշանակեց 3 թրի փմյնթ:
ՀՄԸՄ 26 թրի փոյնթերէն 14-ը հասցուց իր նպատակին (54 տոկոսը), մինչ Անթունիէ` 29-էն 10-ը (34 առ հարիւր):
Անթունիէէն Ռաշատ Մաքքանթց նշանակեց 35 կէտ, 10 ռիպաունտ (ներառեալ` 5 թրի փոյնթ):
Արձանագրելով տարեշրջանի իր 13-րդ յաղթանակը` ՀՄԸՄ այսպիսով ամրապնդեց պարագլուխի իր դիրքը (խումբը կրած է միայն մէկ պարտութիւն):
Ռիատի, որ հիւրընկալեց Շանվիլը, 86-79 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով անկէ խլեց երկրորդ դիրքը: Երկու խումբերն ալ արձանագրած են 11-ական յաղթանակ եւ կրած 3-ական պարտութիւն:
Ռիատիէն Քուինսի Տուպի, նշանակեց 27 կէտ, մինչ Շանվիլէն Ռոպերթ Ապշօ` 20 կէտ:
Լուէյզի իր դաշտին Սաժեսէն կրեց անակնկալ պարտութիւն մը (88-86), հակառակ անոր որ անիկա մրցումին տեւողութեան 15 կէտի (70-55) հանգիստ առաւելութիւն մը ունէր:
Լուէյզիէն Թրեւիս Ֆրանքլին նշանակեց 35 կէտ, իսկ Սաժեսէն, Տուէյն Ճեքսըն` 34 ներառեալ` 5 թրի փոյնթ):
Պէյրութ յաղթեց Պիպլոսին (95-81), իսկ Մութթահետ` Թատամոնին (105-93):
Թատամոն ցարդ իր կատարած 14 մրցումներուն ալ պարտութիւն կրած է:
15-րդ հանգրուանը կը սկսի այսօր` երբ երեկոյեան ժամը 20:30-ին, Պէյրութ Շիահի իր դաշտին վրայ կը հիւրընկալէ Անթունիէն:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- ՀՄԸՄ | 13 | 1 |
2.- Ռիատի | 11 | 3 |
3.- Շանվիլ ` | 11 | 3 |
4.- Սաժես | 10 | 4 |
5.- Պէյրութ | 7 | 7 |
6.- Մութթահետ | 7 | 7 |
7.- Լուէյզի | 5 | 9 |
8.- Անթունիէ | 4 | 10 |
9.- Պիպլոս | 2 | 12 |
10.- Թատամոն | 0 | 14 |