Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայրենասիրութիւնն Ինձ Մօտ Արցախով Է Դրսեւորւում. Արշօ Պալեան

June 5, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ
«Ապառաժ»

Մասնագիտութեամբ լրագրող, 1999թ.-ից ի վեր Լիբանանում լոյս տեսնող «Ազդակ» օրաթերթում որպէս լրագրող աշխատող, «Ազդակ»-ի լիբանանեան լուրերի խմբագիր Արշօ (Արշալոյս) Պալեանը վերջերս գտնւում էր Արցախում: Արցախ կատարած այցի, տպաւորութիւնների եւ այլ հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է վաստակաշատ լրագրողի հետ:

Լիբանանում  ծնուած ու մեծացած Արշօ Պալեանը 2010թ. է առաջին անգամ եղել Արցախում եւ «այդ օրուանից զգում եմ, որ եթէ Հայաստան պիտի գամ ու Արցախ չկարողանամ այցելել, ուրեմն հաշւում եմ, որ Հայաստան չեմ եկել: Աշակերտական տարիներից Արցախն ինձ հպարտութիւն է ներշնչում, հայրենասիրութիւնն ինձ մօտ Արցախով է դրսեւորւում», նշում է նա:

2012թ. Արշօ Պալեանին վստահուեց լիբանանեան հեռուստաընկերութիւններից մէկի խմբի ուղեկցումը Հայաստան եւ Արցախ: «Դա ինձ համար լաւ փորձ էր, աշխատանքը յաջողուեց, եւ սկսեցի ընկերակցել արաբական հեռուստաընկերութիւններին, որոնք ցանկանում էին գալ Արցախ, նկարահանումներ անել, Արցախը ծանօթացնել Միջին Արեւելքում»,  աւելացնում է Արշոն:

Ինքը միշտ կողմ էր օտարներին Հայաստանն ու Արցախը առանձին ներկայացնելուն, որն աւելի նպատակային ու արդիւնաւէտ է: Եւ ահա 2016թ. մարտի 31-ին, ապրիլեան պատերազմից 1 օր առաջ պատասխանատու ընկերները տեղեկացրին, որ իր առաջարկը նկատի առնելով` MTV հեռուստաընկերութեան աշխատակիցների հետ միայն Արցախի մասին  ժապաւէն պիտի պատրաստուի: «Շատ ուրախացայ, բայց յաջորդ օրը պատերազմը սկսուեց», ասում է Արշոն:

Այնուամենայնիւ, պատերազմը խոչընդոտ չդարձաւ Արցախ գալուն, գուցէեւ` հակառակը. ապրիլի վերջին եկան, եղան Թալիշում, Մատաղիսում: ԱՀ նախագահի, Արցախի թեմի առաջնորդի հետ հարցազրոյցներ, հակամարտութիւն, տնտեսութիւն, տարբեր գործարաններում նկարահանումներ, որոնց մի մասն այդ օրերին չէր աշխատում: Այն օրերին էլ Ստեփանակերտը շատ աւելի տխուր էր, քան Թալիշը: Առաջնագծի զինուորների «դուխը» բարձր էր:

Ժապաւէնը նպատակ ունի ասելու, թէ ի՛նչ է պարտադրել պատերազմը արցախցուն: «100 րոպէանոց վաւերագրական ժապաւէն նկարեցինք արաբերէն լեզուով, իսկ անգլերէն տարբերակի աշխատանքները դեռ ընթացքի մէջ են: Դա ինձ համար հոգեկան մեծ բաւարարութիւն էր ե՛ւ որպէս լրագրողի, ե՛ւ որպէս միութենականի, որն ընկերակցել է խմբին եւ ցանկացել ճիշդը մատուցել օտարներին», աւելացնում է Արշոն: Բաւական լայն շրջանակներ դիտեցին ժապաւէնը:

2016թ. ապրիլեան պատերազմի ժամանակ Լիբանանում ապատեղեկատուութեան հզօր ալիք կար: Լիբանանի բոլոր լրատուամիջոցները օգտւում էին ազրպէյճանական աղբիւրներից: Դա հաւասարակշռելու համար Լիբանանի ՀՅԴ ԿԿ-ն որոշել է լիբանանեան 3 տարբեր հեռուստաընկերութիւններից խմբեր ուղարկել Արցախ: 3 տարբեր պատուիրակութիւններ եկան, տեղում ծանօթացան, եղան առաջնագծում: Դա ապատեղեկատուութեան ալիքը հակակշռելու ողջունելի քայլ էր:

Այդ հաղորդումներից յետոյ փոփոխութիւն է զգացուել լիբանանեան հասարակութեան մէջ: «Նոյնիսկ եթէ չեն որդեգրում մեր թեզը, կարող են կապուել մեր օրաթերթի  պատասխանատուների, Դաշնակցութեան մարմինների, Հայ դատի յանձնախումբի անդամների հետ եւ ստուգել տեղեկութիւնները: Առաջ առանց ստուգելու էին անդրադառնում», նշում է Արշօ Պալեանն ու յաւելում, որ աշխատանքի թափը պէտք չէ թուլացնել, հնարաւոր միջոցներով պէտք է միշտ պատրաստենք նիւթերը եւ տրամադրենք»:

«Եթէ հայ մնալու, բան փոխելու, սովորեցնելու համար այնտեղ թափած ջանքերը, հայրենիքի մէջ թափէինք, հայրենիքը կը շենանար», ընդգծում է Արշօ Պալեանը ու շարունակում: Վերջերս Ցեղասպանութեան 102-ամեակի կապակցութեամբ միջոցառումներ կազմակերպուեցին, որտեղ լիբանանեան քաղաքական կուսակցութիւններից մէկի ղեկավարի շուրթերով մի այսպիսի արտայայտութիւն հնչեց, որ, այո՛, Հայաստանը ձեզ կորցրեց, բայց այն պետութիւնները, որտեղ դուք կաք, շահեցին, շէնացան:

Արշօ Պալեանն ապրում է հայրենիքից դուրս, բայց հայրենիքի առօրեայով, ու ցանկացած կարեւոր իրադարձութեան անպայման պէտք է մասնակցի: «Անցեալ տարի իմ անձնական արձակուրդը որոշել եմ Հայաստանում անցկացնել, որովհետեւ անկախութեան 25-ամեակն էր. սեպտեմբերի 21-ին ես ինձ ուրիշ տեղ չեմ կարող պատկերացնել: Եւ Շուշիի ազատագրման 25-ամեակին էլ այլ տեղ չէի կարող լինել, միայն Արցախում: Իմ անձնական արձակուրդի հաշուին եկայ, ինձ միացան 5 ընկերուհիներ: Մասնակցեցինք Շուշի, Ստեփանակերտ քաղաքներում կազմակերպուած բոլոր միջոցառումներին, եղանք Հադրութում», նշում է Արշոն ու աւելացնում, որ Արցախ այցելելն իր համար հոգեկան բաւարարութիւն է:

Նրա խօսքով, անցած տարի ապրիլին որոշել էր յաջորդ անգամ 2017թ. մայիսին գալ Արցախ, բայց չդիմացաւ եւ հոկտեմբեր ամսին էլ եկաւ: «Չեմ պատկերացնում Արցախից հեռու ապրելը: Աշխարհի մէջ կայ մի անկիւն, որտեղ մարդն իրեն հանգիստ է զգում, որտեղ իր ներուժն աւելի լաւ է աշխատում, ինձ համար դա Արցախն է», ասում է Արշոն:

Ամէն գալուց Արցախում նորութիւն կայ: Նոյնիսկ, երբ ամիսների տարբերութեամբ է գալիս, այդ նորութիւնները տեսանելի են. հագուստ,  համացանց, թանգարաններ: Դժբախտաբար հիմնական խնդիրը մնում են ճանապարհները:

«Բոլորին կոչ եմ անում, որ գան, տեսնեն, որովհետեւ հայոց պատմութեան մէջ ինչ կարդում, լսում են, այստեղ կարող են տեսնել,- ասում է նա ու յաւելում, որ,- այստեղ ես հասկանում, թէ մեր ֆիտայիներն ինչ զոհողութիւններ են արել:

«Յստակ է, որ մենք մեր ուժերին պիտի վստահենք եւ` ուրիշ ոչ ոքի: Միւսները քաղաքական շահեր ունեն: Ըստ կարելւոյն, տոկանք ու ամուր մնանք բանակցային գործընթացների ընթացքում, որովհետեւ դրանից է կախուած ամբողջ հայութեան ճակատագիրը: Եթէ այստեղ զիջենք, չենք կարող շարունակել ապրել: Ազերին ու թուրքը նոյն տեսակն են, չի կարելի վստահել», սա է լրագրողի պատգամը հայերին:

 

 

Նախորդը

Շուշիի Ազատագրումն Իմաստաւորեց ԼՂՀ Հռչակումը

Յաջորդը

Ովքե՞ր Են Սպաննել Ճեմալ Փաշային

RelatedPosts

Աշունը Գլուխը Երկարեց
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.