Լիբանանի պասքեթպոլի աղջկանց բաժակի մրցաշարքի կիսաւարտականի ճակատումները տեղի ունեցան երէկ գիշեր:
ՀՄԸՄ Անթիլիաս, որ Մանարայի դաշտին վրայ ճակատեցաւ Անդրանիկ Պէյրութի դէմ, 62-54 արդիւնքով պարտութիւն մը կրելով (12-13, 12-17- 19-21 եւ 11-11) դուրս մնաց մրցաշարքէն:
ՀՄԸՄ Անթիլիասի կէտերը նշանակեցին Ժիւըլ Թանսթալ (18), Կինթարէ Փեթրոնիթ (16), Այտա Պախոս (7), Մեղրի Թորոսեան, Սանտրա Նաժըմ (5-ական) եւ Լէյլա Ֆարես (3):
Աւարտականին Անդրանիկ Պէյրութ պիտի մրցի Ռիատի Պէյրութի դէմ, որ 84-49 արդիւնքով յաղթեց Շեպիպեթ Շիահի` Ֆուատ Շեհապի անուան մարզահամալիրին մէջ: