Երէկ կէսօրին Պէյրութի միջազգային օդակայանէն Ժերոնա Քոսթապրաւա (Սպանիա) մեկնեցաւ Հուփսի պասքեթպոլի պատուիրակութիւնը` իր մասնակցութիւնը բերելու համար պասքեթպոլի մրցաշարքի մը:
Այդտեղ պիտի մեկնին նաեւ եւրոպական, արաբական եւ ասիական այլ խումբեր:
Հուփսի պատուիրակութիւնը, որ կը գլխաւորէ Ապպաս Մահմուտ, կը մասնակցի տղոց երեք խումբերով (2003-2004 եւ 2005-2006) եւ աղջկանց երկու խումբերով (2001-2002 եւ 2003-2004):
Պատուիրակութեան կազմին մէջ են երկու հայեր` Սերժ Գույումճեան եւ Րաֆֆի Ագոշեան: Իսկ մարզիչներն են` Ժատ Հաժ, Զիատ Նաթուր, Հուսամ Հասանէյն, Մազեն Ռամատան եւ Ահմետ Եամութ: