Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անմոռանալի Անձնաւորութիւն` Յակոբ Կիւլոյեան

Փետրուար 11, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԻՆԷ  ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Մեր կեանքի ընթացքում բազում մարդկանց ենք հանդիպում, բայց քչերն են, որ մնում են մեր յիշողութեան մէջ անջնջելի: Այդ անձնաւորութիւններից մէկն էր իսկական Մարդ Յակոբ Կիւլոյեանը:

Հետեւեալ յուշերս իր մասին սկսւում է այն ամառ, երբ մենք հանդերձ ընտանեօք Թեհրան (Իրան)-ից պտոյտի գնացինք Պէյրութ, Լիբանան: Օդանաւակայարան իջնելուն պէս, մի երիտասարդ բարետես ու ժպտադէմ մարդ մօտեցաւ հայրիկիս ու ջերմօրէն ողջագուրուելուց յետոյ դարձաւ մեզ ու յայտարարեց, «Բարի եկած էք Պէյրութ, ես գիտցայ, որ հայ զբօսաշրջիկ ընտանիք մը կը ժամանէ հոս, եկայ ձեզ դիմաւորելու եւ ձեր նախընտրած պանդոկը տանելու»: Մինչ մենք բոլորս մեծ զարմանքով իրարու էինք նայում  ու շուարած էինք մեր յաջորդ անելիքի եւ պատասխանի մասին, այս անսպասելի հանդիպումից, նա անմիջապէս մօտեցաւ ու բռնեց իմ ու եղբօրս ձեռքից ու աւելացրեց. «Հոգ մի ընէք, ես շատ ատեն ասանկ կը դիմաւորեմ հայերի, որ մեզ մօտ պտոյտի կու գան»:

Նա մեզ առաջնորդեց դէպի դուրս սպասող թաքսին, որ ճանապարհուեց դէպի «Օմար Խայամ» պանդոկ, ուր սենեակ ապահոված էր հայրս:

Նախքան մեզ հրաժեշտ տալը, ասաց. «Քանի որ առաջին անգամն է, որ մեր գեղեցիկ երկիրը կ՛այցելէք, «քոնսիերժին» կ՛ըսեմ ձեզ վարորդ մը կարգադրէ տեսարժան վայրեր ցոյց տալու»:

Հայրս խորին շնորհակալութիւն յայտնեց այդ  անծանօթ մարդին, որ այնպիսի ջերմ վերաբերուեց մեր հետ, եւ որ կարծես տարիների հարազատ  լինէր:

Մենք երկու շաբաթ վայելեցինք Լիբանանի աշխարհահռչակ վայրերը, ինչպիսիք են Ժայիթայի քարայրներն ու Պաալպեքը, ներառեալ Պէյրութ քաղաքի հետաքրքիր թաղերը: Յիշում եմ որ պրն. Կիւլոյեանը յատուկ խորհուրդ տուեց մեզ ծովափ այցելել ու ճաշակել այնտեղ գտնուող որակեալ ձկնեղէնների ճաշարաններում:

Ինչ խօսք, որ ես ու եղբայրս Միջերկրականի ծովը տեսնելուն պէս երեխայական հրճուանքով ցատկռտում էինք լողափին: Մեզ առաջնորդող թաքսու վարորդը զարմացած մեզ էր նայում: Հայրս նրան բացատրեց, որ մենք ապրում ենք Թեհրան, որը ցամաքով շրջապատուած քաղաք է: Մենք առաջին անգամ էինք ծով տեսնում:

Մեր պտոյտը աւարտուեց, տարիներ անցան, մենք Միացեալ Նահանգներ տեղափոխուեցինք:

Այնպէս պատահեց, որ  1974 թ. Համազգայինի ձեռնարկների օրացոյցից տեղեկացայ, որ Լոս Անճելըս եկած է յայտնի ասմունքող Յակոբ Կիւլոյեանը, Պէյրութից:

Յիշում եմ ինչպիսի անհամբերութեամբ եւ ուրախութեամբ պատրաստուեցի ներկայ լինելու այդ երեկոյին: Մեր սիրելի «անծանօթ» պրն. Կիւլոյեանը իր խրոխտ ու խորաթափանց ազնուական տեսքով ու շիտակ հասակով բեմ բարձրացաւ ու մէկ ժամից աւելի, անվարան կերպով անգիր արտասանեց Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատունը»: Արտասանած ժամանակ երեւում էր, որ նա սրտանց ու հոգով կլանուած ապրում էր հեղինակի բառերը: Նա մի վերացական, կախարդական աշխարհում էր գտնւում: Արտակարգ արծուափայլ ու սեւեռուն հայեացքով  ու հուժկու բեմական ձայնով, նա ուղղակի սարսուռ էր պատճառում մեզ` զարմացած ունկնդրողներիս:

Սրահը թնդաց ծափահարութիւնից ու պռաւօներից… Բոլորս շշմած իրարու էինք նայում ու չէինք կարողանում հաւատալ մեր լսածին: Ինչպէ՞ս կարելի է այդքան երկար գրութիւն անգիր իմանալ…

Ես, երեկոյի վերջին, կարողացայ բազմաթիւ բարեմաղթանքներ արտայայտող ունկնդիրների բազմութեան միջից վերջապէս նրան մօտենալ: Նրա հետ ձեռնուելու պահին, երբ յայտնեցի իմ ընտանիքի հետ իրեն ծանօթանալու մասին Պէյրութում, զարմանքս տարաւ ինձ, երբ նա յիշեց իմ անունը, ազգանունը: Նա անգամ յիշեց հօրս, մօրս եւ եղբօրս անունները…

Նա ուրախ էր ինձ տեսնել այդքան տարիներից յետոյ: Ժպիտով երկար բարակ հարց ու փորձ արեց իմ մասին:

Գիշերուայ վերջին, երբ վերյիշում  էի այդ հետաքրքիր երեկոյի մասին, ինքս ինձ հարց տուեցի. «Ինչո՞ւ ես զարմացած, որ նա քո անունը յիշեց, միթէ «Անլռելի զանգակատունը» յիշողութեան յանձնողի համար շատ դժուար է մի անուն յիշելը»:

Անցնող տարիների ընթացքին, երբ որ այստեղ կամ Երեւանում առիթ եմ ունեցել լսելու այլ ասմունքողների, միշտ իմ համեմատութեան չափանիշը եղել է Յ. Կիւլոյեանը ու յաճախ հիացմունքով պատմել եմ նրան չճանաչողներին:

Հետագայ տարիներին իմացայ, որ նա իր ասմունքողի համբաւը կը պարտի իր առաջին ելոյթին, երբ նա արտասանած է Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի» աւելի ծաւալուն գրութիւնը:

Այս անցեալ աշնան, նորից ամենայն անսպասելի հանդիպում ունեցայ Յակոբ Կիւլոյեանի քրոջ որդի Վարուժան Տէր Սիմոնեանի հետ: Նա` լսելով իմ այս պատմութիւնը, խնդրեց ինձանից գրել այս յուշը: Միեւնոյն ժամանակ իմացայ այդ հանճարեղ մարդու մահուան մասին: Նա 2016 հոկտեմբերին 91 տարեկանին վախճանուել է Պէյրութում իր յետին թողնելով բազմաթիւ հիասքանչ ելոյթների շարան, եւ բազմաթիւ վկայողների գրութիւններ Պէյրութի թերթերում:

Պրն.  Տէր Սիմոնեանի միջոցով կարդացի Պարոյր Սեւակի գրած նամակը Կիւլոյեանին, որ լոյս է տեսել «Ազդակ» թերթում նրա մահուան քառասունքին առթիւ:

Պ. Սեւակը իր նամակով  թախանձում  է նրան Հայաստան այցելել: Դժբախտաբար դա նրան չի յաջողւում:

Չեմ իմանում, ասում են կեանքում պատահականութիւն չկայ… Եթէ իսկապէս չկայ հապա ինչպէ՞ս բացատրենք անթիւ պատահական երեւոյթները, որ պատահել են ինձ եւ վստահաբար շատ ուրիշների:

Շնորհակալ եմ «պատահականութեան Աստծուն», որ նման անմոռանալի անձնաւորութեան հետ է հանդիպեցրել ինձ…:

24 յունուար  2017 

Նախորդը

ՀՄԸՄ-ի Ժունիէի Մասնաճիւղի Հիմնադիրներէն Վարուժան Թորիկեանի Յիշատակին

Յաջորդը

Յուշ Մը Ընկեր Արա Տեմիրճեանէն

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025
Թէկուզ Տկար
Անդրադարձ

Ապրիլ 24-ի Շաբաթէն Անդին

Մայիս 13, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?