Երէկ` հինգշաբթի, 15 դեկտեմբերին ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ) տեղի ունեցան Լիբանանի պասքեթպոլի նոր ֆետերասիոնին ընտրութիւնները:
Ընտրութիւնները, որոնք սկսան երեկոյեան ժամը 18:00-ին, աւարտեցան կէս գիշերէն ետք ժամը 1:00-ին:
Բաւական սուր պայքարէ ետք, իրարու հակադիր երկու ցանկերու անդամ թեկնածուներ ընտրուեցան նոր ֆետերասիոնի անդամ` 15 աթոռի համար:
ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Ճորճ Սապունճեան վերընտրուեցաւ ֆետերասիոնի անդամ` ապահովելով 173 ձայն:
Ստորեւ նոր ֆետերասիոնին անդամները` իրենց հաւաքած ձայներով.
Սելիմ Ֆաուալ (319), Էլի Ֆարհաթ (299), Փիեռ Քահիա (205), Ղազի Պուսթանի (204), Թամմամ Ժարուտի (198), Աքրամ Հալապի (192), Էտուար Պու Զախամ (190), Եասեր Հաժ (187), Ռամի Ֆաուազ (183), Անթուան Խալիլ (183), Տումեթ Քալլապ (179), Շարպել Ռըզք (178), Ռոժէ Աշքութի (176), Ճորճ Սապունճեան (173) եւ Փաթրիք Լահուտ (172):
Կը շնորհաւորենք ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Ճորճ Սապունճեանը` իր վերընտրութեան առիթով: