Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը տուաւ շարք մը որոշումներ` քննարկելէ ետք իր օրակարգին վրայ գտնուող հարցերը:
Հրապարակուեցաւ Գ. դասակարգի ախոյեանութեան 2016-2017 տարեշրջանին յայտագիրը, որուն Ա. հանգրուանը կը սկսի ուրբաթ, 4 նոյեմբերին:
Իր անկարգապահ համակիրներուն պատճառով, Ախա Ահլի Ալէյ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ: Նոյնը պատահեցաւ նաեւ Նըժմէի հետ:
Երեքական մրցումով կախակայուեցան Ճօ Էսպեր (ՀՄԸՄ) եւ Հիւսէյն Պահժաթ (Ահլի Նապաթիէ), մինչ Հայտար Աուատա (Ահլի Նապաթիէ)` 2 մրցումով:
Ինչ կը վերաբերի երիտասարդներու ախոյեանութեան, Անսար Սաֆայի դէմ իր կատարած մրցումին 3-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ եւ անկէ խլուեցաւ 6 կէտ:
Անսարէն Սելիմ Այյատ 8 մրցումով կախակայուեցաւ, մինչ Սաֆայէն Ուաէլ Ապտել Ռահիմ` 4 մրցումով:
Իսկ Սաֆայի պատասխանատուներէն Աշրաֆ Մահժուպ կախակայուեցաւ 4 ամիսով:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սալամ Զղարթա – Շապապ Սահել | 14:15 | Զղարթա |
| Սաֆա – Թատամոն Սուր | 17:20 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իժթիմահի – Ռասինկ | 14:15 | Թրիփոլի |
| Անսար – Ահտ | 17:20 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նեպի Շիթ – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Նեպի Շիթ |
| Նըժմէ – Թրիփոլի | 15:30 | Մարզական Աւան |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Արապի – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Ահտ |
| Ամալ Մաարաքէ – Մապարրա | 14:15 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| Ռիատա Ուալ Ատապ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Թրիփոլի |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՈՒՐԲԱԹ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Պըրժ – Խըյուլ | 14:15 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Հիլալ Հարեթ Նաամէ – Մահտ | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| ՀՄՄ – Ամալ Սալամ Զղարթա | 14:15 | Սաֆա |


