Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մարք Վերուիլխեն Կը Ճերմկցնէ Ազրպէյճանի Երեսը

Նոյեմբեր 2, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

0000de-standaard

Ստորեւ` Պելճիքայի ֆլամանական թերթերէն` «Տը Սթանտարտ»-ին մէջ լոյս տեսած Ստէյն Քոլսիցի հոլանտերէն գրութեան` Պելճիքայի եւ Հոլանտայի Հայ դատի յանձնախումբերու հայերէնի թարգմանութիւնը, ուր կ՛արծարծուին պելճիքացի նախկին պատգամաւոր եւ նախարար Մարք Վերուիլխենի Ազրպէյճանի համար տարած «գեղագիտական» աշխատանքները.

Ինչո՞ւ Է Մի Քննադատուած Իշխանութիւն Ուոթերլոյում Արուեստի Մի Գործ Հովանաւորում

Մարք Վերուիլխենը փորձում է փրկել Ազրպէյճանի հեղինակութիւնը: Արդարադատութեան նախկին նախարար եւ սպիտակ ասպետ` Մարք Վերուիլխենը պելճիքական եւ եւրոպական կառոյցներում քարոզչութիւն է կատարում յօգուտ Ազրպէյճանի: Երկիր, որի իշխանութիւնը լուրջ քննադատութեան է ենթարկւում:

«Տը Սթանտարտ»-ի Խմբագիր Ստէյն Քոոլսից (19 Հոկտեմբեր 2016)

Փետրուարի կէսերից սկսած Վաթերլոյի գրադարանի կողքին ցուցադրւում է ազրպէյճանցի գրող Խորշիտպանու Նաթաւանի արձանը: Նրա աշխատանքների եւ այս Վալոնեան Պրապանթի քաղաքի մէջ, սակայն որեւէ կապ գոյութիւն չունի: «Այնուամենայնիւ Ուոթերլոն Եւրոպայում կարեւոր խորհրդանշական վայր է: Հէնց այդ պատճառով էլ տրուել է այս նուէրը», հիմնաւորում է Մարք Վերուիլխենը, որն այս ամսուայ սկզբից իրաւասու է իրեն անուանելու «ԹԻԱՍ – Պենէլիւքս»-ի (Եւրոպայի ազրպէյճանական կազմակերպութեան) տնօրէն: Մինչ այդ նա տնօրէնն էր Պելճիքայի ԹԻԱՍ-ի: Այս անուանափոխութիւնը տեղի ունեցաւ վերջերս, երբ կազմակերպութիւնն իր գրասենեակը տեղափոխեց Եւրոպական թաղամասի կենտրոն, որը վկայում է կազմակերպութեան առաւել մեծ յաւակնութիւնների մասին:

Մեր երկրում Վերուիլխենը աւելի ճանաչուած է որպէս արդարադատութեան, ապա նաեւ տնտեսութեան եւ ուժանիւթի նախկին նախարար: Բայց այս պահին նախկին պահպանողականը կենտրոնացել է իր փաստաբանական գրասենեակի աշխատանքների վրայ, ինչպէս նաեւ զբաղուած է ազրպէյճանական շահերի պաշտպանութեամբ: Սրա հետ է կապուած նաեւ Ուոթերլոյի արձանի հովանաւորման եւ բացման նախաձեռնութիւնը:

«Ես չեմ խուսափում մարդու իրաւունքներին վերաբերող դժուարին հարցերից: Այդ ուղղութեամբ դեռ քայլեր պէտք է ձեռնարկուեն, իսկ դա ժամանակ է պահանջում»:

Այս երկիրը, որը գտնւում է արեւելեան Եւրոպայի եւ արեւմտեան Ասիայի սահմանագծին, տարիներ շարունակ զբաղուած է իր հեղինակութեան քարոզչութեամբ: Միջազգային տարբեր ցանկերում փտածութեան եւ ժողովրդավարութեան վիճակի առումով Ազրպէյճանը գտնւում է միջինից ցածր եւ վատ ցուցանիշ ունեցող երկրների շարքում: «Էմնըսթի ինթըրնեշընըլ» կազմակերպութիւնը խստօրէն քննադատել է հասարակութեան միջնախաւի նկատմամբ բռնարարքները եւ քաղաքական ընդդիմախօսների հետապնդումները: Այս գնահատականներից երկիրն ուզում է ազատուել: Վերուիլխենն ասում է. «Ես չեմ խուսափում մարդու իրաւունքներին վերաբերող դժուարին հարցերից: Այդ ուղղութեամբ դեռ քայլեր պէտք է ձեռնարկուեն, իսկ դա ժամանակ է պահանջում»:

Նախկին նախարարը չի փորձում հանդէս գալ որպէս քննադատուող երկրի դէմքը ներկայացնող գործիչ. «Այդ դերը վերապահուած է դեսպանին», ասում է նա: Նա ներկայանում է որպէս արհեստավարժ մասնագէտ` յստակ պարտականութիւններով, որոնք են` կազմակերպութիւնների միջեւ կապի հաստատում, տեղական մշակոյթի ծանուցում եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ ուշադրութեան գրաւում:

Այս խնդիրներն ամբողջութեամբ համապատասխանում են նրա կերպարին: 2013-ին ազրպէյճանցիները հէնց նրան մօտեցան, քանի որ նա նախկին քաղաքական գործիչ է եւ անհրաժեշտ կապեր ունի: Միեւնոյն ժամանակ նա գիտի տեղական եւ եւրոպական քաղաքականութեան բոլոր նրբութիւնները, մարդու իրաւունքների գիտակ է եւ լաւ գաղափար ունի ուժանիւթի շուկայից. նա իրեն այսպէս է բնութագրում: Երկիրն ունի նաւթի եւ կազի մեծ պաշարներ: Իր` պաշտօն զբաղեցրած տարիներին նա ուժանիւթի հարցերով բազմաթիւ հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի, տարբեր նախարարների եւ խորհրդարանի անդամների հետ: Այս մասին ԹԻԱՍ կազմակերպութեան հրապարակումների մէջ նա ասել է. «Ես ամբողջութեամբ ներգրաւուել էի Պաքուի կեանքի մէջ»:

Խաւիարային Դիւանագիտութիւն

«Քորփորըթ Եուրոփ օպզըրվեթըրի» ոչ կառավարական կազմակերպութիւնը իր` անցած տարի հրապարակած զեկոյցի մէջ գրում է, որ աւտորիտար համարուող այս պետութիւնը լուրջ գումարներ է ներդնում միջազգային միջոցառումներ կազմակերպելու ուղղութեամբ, որոնցից էին Ֆորմիւլա 1-ի «Կրան փրի»-ն եւ համաեւրոպական խաղերը, որոնք կազմակերպուեցին անցած ամառ: Ի հարկէ, այս միջոցառումների հետ մէկտեղ մեծ աշխատանք է կատարւում քուլիսների յետեւում, որը կոչւում է` խաւիարային քաղաքականութիւն: Այս որակումն առաջին անգամ օգտագործուել է Իւրոփիըն Սթապիլիթի Ինիշիաթիւ հետազօտական կազմակերպութեան կողմից` բնորոշելու համար որոշ եւրոպական քաղաքական գործիչների վարքը, երբ նրանց նկատմամբ Ազրպէյճան կատարած այցի ժամանակ յատուկ վերաբերմունք էր ցուցաբերուել:

Մեր երկրում ԹԻԱՍ-ը կազմակերպում է գործարարութեան խոշոր միջոցառումներ` հրաւիրելով երկրի ամենաազդեցիկ ձեռնարկատէրերին եւ հիմնարկութիւնների ղեկավարներին, նրանց ցուցադրելու, թէ Ազրպէյճանը ի՜նչ գրաւիչ երկիր է գործարարութեան համար: Ի հարկէ միայն դա չէ: Սրա կողքին, Պելճիքայի հաւաքականը հովանաւորուեց Պաքուի համաեւրոպական խաղերին մասնակցելու համար, խորհրդարանում լուսանկարների ցուցահանդէս, «ՊՈԶԱՐ»-ում  (Brussels Centre for Fine Arts) ժապաւէնի ցուցադրութիւն եւ համերգ կազմակերպուեց, արձանի տեղադրում հովանաւորրուեց եւ այլն: ԹԻԱՍ-ը «Կապալա» ֆութպոլային ակումբի սեփականատէր, 31-ամեայ Թալէ Հայտարովի գաղափարն է: «Կապալա»-ն Եւրոպայի Լիկայում «Անտրլեխթի» հակառակորդն է: Իսկ Թալէի հայրը յօրինող, զօրավար գնդապետ Քամալէտտին Հայտարովն է, որն այս պահին զբաղեցնում է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտօնը: Նա երկրի ամենահզօր անձանցից է համարւում:

Անցած ամսուայ վերջին նախագահ Ալիեւը հրաւիրեց միջազգային մամուլի ասուլիս եւ հրապարակեց հանրաքուէի արդիւնքները, ըստ որի, նախագահութեան ժամկէտը հինգից վերածւում է եօթ տարուայ: Նախկինում նմանօրինակ մի հանրաքուէ նրան թոյլ էր տուել անսահմանափակ թուով նախագահութեան թեկնածու առաջադրուել:

Մարք Վերուիլխենի Կենսագրութիւնը

Իրաւապաշտպան Մարք Վերուիլխենը (ծն. 1952թ.) իր ասպարէզը սկսել է որպէս Տենտերմոնտէ քաղաքի աւագանու անդամ` PVV պահպանողական կուսակցութիւնից: 1991-ին նա դարձաւ խորհրդարանի անդամ: «Տութրոյի» հարցից յետոյ Վերուիլխենը սպիտակ ասպետ կոչուեց, ով խաչակրաց արշաւանք սկսեց ոստիկանութեան եւ դատական համակարգի ձախողումների դէմ: 1999-ին նա ինքը դարձաւ արդարադատութեան նախարար, որից յետոյ ղեկավարեց զարգացման համագործակցութեան նախարարութիւնը: Իսկ 2004-2007 ժամանակահատուածում տնտեսութեան, արտաքին առեւտրի եւ ուժանիւթի նախարարն էր:

2005-ին Վերհոֆսթատի կառավարութիւնը նրան ներկայացրեց Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատարի պաշտօնին, սակայն Պելճիքայի քաղաքականութեան մէջ տիրող իրավիճակի պատճառով նա այդպէս էլ չընտրուեց: Ազգային քաղաքականութեան մակարդակի վրայ նա իր ասպարէզը աւարտեց 2010-ի` որպէս խորհրդարանի անդամ: Այդ ժամանակից նա իր ուշադրութիւնը կենտրոնացրեց իր` Քնոքէ-Հէյսթի փաստաբանական գրասենեակի հարցերին:

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Լիբանանահայ Արդի Երաժշտութեան Ծնունդը (1)

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Արամ Ա. Կաթողիկոսի Պատգամին Հետքերով

Օգոստոս 20, 2025
Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Հարեւանիս Շան Հաջոցը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Սիրտս Արդեօք Յանցաւո՞ր Է

Օգոստոս 20, 2025
Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?