
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 22 հոկտեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Շապապ Արապին:
Նախքան մանրամասնութիւններուն անդրադառնալը նշենք, որ ՀՄԸՄ-ի մեծաթիւ համակիրներ եկած էին քաջալերելու իրենց կազմը:
Մրցումին 12-րդ վայրկեանին Ապպաս Սուէյտան բացաւ մրցումին հաշիւը, երբ պզտիկ քառակուսիին մէջ առանձինը մնալով նշանակեց իր կազմին կոլը:
Սակայն 2 վայրկեան ետք ՀՄԸՄ յաջողեցաւ արդիւնքը հաւասարեցնել (1 – 1)` հայրենի ֆութպոլիստ Դաւիթ Ղանտիլեանի նշանակած կոլով:
Հիւր կազմը Ա. կիսախաղը աւարտեց ի նպաստ իրեն, երբ Զահեր Հասան, խոյս տալով ՀՄԸՄ-ի քանի մը մարզիկներուն մէջէն, նշանակեց կոլ մը (32-րդ):
Մրցումին աւարտէն ութ վայրկեան առաջ, Ճոնի Քոնճեան մեծ քառակուսիէն բաւական հեռու, սքանչելի ազատ հարուածէ մը ետք, նշանակեց ՀՄԸՄ-ի հաւասարութեան կոլը:
Իր արձանագրած այս հաւասարութենէն ետք, ՀՄԸՄ 11 կէտով մնաց 4-րդ դիրքին վրայ:
Ստորեւ` շաբաթավերջին կատարուած մրցումներուն արդիւնքները.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Շապապ Սահել – Նեպի Շիթ 0 – 1 | 0 – 1 |
| Անսար – Սաֆա 4 – 3 | 4 – 3 |
| Թրիփոլի – Սալամ Զղարթա 2 – 0 | 2 – 0 |
| Ահտ – Ռասինկ 3 – 1 | 3 – 1 |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| ՀՄԸՄ – Շապապ Արապի 2 – 2 | 2 – 2 |
| Ամալ Մաարաքէ – Նասեր Պար Էլիաս 3 – 1 | 3 – 1 |
| Սաժես – Ռիատա Ուալ Ատապ 1 – 0 | 1 – 0 |
| Շեպիպեթ Մազրաա – Ահլի Նապաթիէ 0 – 0 | 0 – 0 |
Ստորեւ` դասաւորումը.
|
Յ. |
Հ. | Պ. | Նշ. | Ստ. |
Կէտ |
|
| 1.- Շապապ Արապի |
4 |
1 | 1 | 13 | 5 |
13 |
| 2.- Իսլահ Պըրժ Շիմալի |
4 |
1 | 1 | 14 | 8 |
13 |
| 3.- Նասեր Պար Էլիաս |
4 |
0 | 2 | 9 | 8 |
12 |
| 4.- ՀՄԸՄ |
3 |
2 | 1 | 12 | 4 |
11 |
| 5.- Ահլի Նապաթիէ |
3 |
2 | 1 | 6 | 4 |
11 |
| 6.- Շապապ Ղազիէ |
3 |
1 | 2 | 9 | 8 |
10 |
| 7.- Ամալ Մաարաքէ |
3 |
1 | 2 | 8 | 7 |
10 |
| 8.- Մապարրա |
2 |
1 | 3 | 5 | 7 |
7 |
| 9.- Սաժես |
2 |
0 | 4 | 5 | 13 |
6 |
| 10.- Ահլի Սայտա |
1 |
1 | 4 | 3 | 7 |
4 |
| 11.- Ռիատա Ուալ Ատապ |
1 |
0 | 5 | 4 | 10 |
3 |
| 12.- Շեպիպեթ Մազրաա |
0 |
2 | 4 | 2 | 9 |
2 |


