Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, վաղը` կիրակի, 16 հոկտեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մեկնի հարաւ, ուր Սուրի մէջ հիւրը պիտի ըլլայ Իսլահ Պըրժ Շիմալիի:
Մրցումը պիտի սկսի յետմիջօրէի ժամը 15:30-ին:
Մնալու համար պարագլուխի դիրքին վրայ` ՀՄԸՄ իր ամէն կարելին պիտի ընէ Պէյրութ վերադառնալու համար երեք կէտով` կիրարկելով խմբային խաղաոճ մը եւ օգտագործելով կոլ նշանակելու իւրաքանչիւր առիթ:
Նշենք, որ այս հանգրուանին բացման ծիրին մէջ երէկ կատարուեցան երկու մրցումներ:
Ահլի Սայտա 3-0 արդիւնքով յաղթեց Ահլի Նապաթիէի, իսկ Շապապ Արապի` Ամալ Մաարաքէի (2-1):
Իսկ Ա. դասակարգի ծիրին մէջ (4-րդ հանգրուան), Ահտ յաղթեց Ախա Ահլի Ալէյի (5-0), մինչ Շապապ Սահել – Ռասինկ մրցումը յետաձգուեցաւ վաղուան:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Թատամոն Սուր – Իժթիմահի | 15:30 | Սուր |
| Սալամ Զղարթա – Նըժմէ | 17:30 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Անսար – Թրիփոլի | 15:30 | Պէյրութ |
| Նեպի Շիթ – Սաֆա | 15:30 | Նեպի Շիթ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Մապարրա | 15:30 | Սաֆա |
| Նասեր Պար Էլիաս – Շեպիպեթ Մազրաա | 15:30 | Խիարա |
| ԿԻՐԱԿԻ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – ՀՄԸՄ | 15:30 | Սուր |
| Ռիատա Ուալ Ատապ – Շապապ Ղազիէ | 15:30 | Թրիփոլի |


