
Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ, երէկ տեղի ունեցան 2018-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին 8-րդ հանգրուանի մրցումները:
Պրազիլ, որ մրցեցաւ Քոլոմպիոյ դէմ, 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց: Պրազիլի կոլերը նշանակեցին Միրանտա (2-րդ) եւ Նէյմար (73-րդ), իսկ Մարքինիոս` Քոլոմպիոյ կոլը (35-րդ` սխալմամբ իր բերդին մէջ):
Սակայն Արժանթին ոչ համոզիչ հաւասարութիւն մը արձանագրեց դասաւորման վերջին դիրքը գրաւող Վենեզուելայի հետ, որ ցարդ ոչ մէկ յաղթանակ արձանագրած է:
2-0 արդիւնքով ուշացած Արժանթին, որ իր այս մրցումը կը կատարէր առանց Լիոնել Մեսսիի (վիրաւոր), իր հաւասարութեան կոլը նշանակեց մրցումին կորսուած վայրկեաններուն` շնորհիւ Նիքոլա Օթամենտիի:
Պարագլուխի դիրքը գրաւող Ուրուկուէյ հանգիստ յաղթանակ մը արձանագրեց` 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելով Փարակուէյը:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Ուրուկուէյ | 5 | 1 | 2 | 16 |
| 2.- Պրազիլ | 4 | 3 | 1 | 15 |
| 3.- Արժանթին | 4 | 3 | 1 | 15 |
| 4.- Քոլոմպիա | 4 | 1 | 3 | 13 |
| 5.- Էքուատոր | 4 | 1 | 3 | 13 |
| 6.- Փարակուէյ | 3 | 3 | 2 | 12 |
| 7.- Չիլի | 3 | 2 | 3 | 11 |
| 8.- Պոլիվիա | 2 | 1 | 5 | 7 |
| 9.- Փերու | 2 | 1 | 5 | 7 |
| 10.- Վենեզուելա | 0 | 2 | 6 | 2 |


