Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Զինուորի Մայրը

Ապրիլ 16, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

mayr_41616

Զինուորի մայրը հասարակական կազմակերպութիւն չէ, զինուորի մայրը այն ծերացող ձեռքերն են, որոնք ամէն անգամ, երբ ասում են` «պատերազմ է», հպւում են հաստափոր ծառին եւ այդ հպումից ծառը դողում է, եթէ անգամ ամենահաստափորն է: Հպւում են, որ ուժ ստանան, որ դիմանան, որ կարողանան սպասել այնտեղից, որտեղից քչերն են վերադառնում, որ հաւատան, որ այդ քչերից մէկն էլ իր ամենամեծն է լինելու, ամենամեծ սէրը` զինուոր որդին:

Զինուորի մայրը միայն մի բան լաւ գիտի, որ ինքն ու պատերազմը իրար չեն սիրում, ատում են, այն օրից, երբ ինքը մայր դարձաւ, որդի ունեցաւ: Այդ օրից ինքն ու պատերազմը հականիշներ են, թշնամիներ են, պատերազմը չի պարտւում, բայց ինքն աւելի զօրեղ է, դրա համար էլ իր եւ պատերազմի հակամարտութիւնը յաւերժ է` քանի պատերազմ կայ, իսկ պատերազմ միշտ է լինելու, քանի մայր կայ, իսկ մայր միշտ է լինելու, քանի մայր եւ պատերազմ կայ, մայր-պատերազմ հակամարտութիւն է լինելու, առանց կողմերից որեւէ մէկի պարտութեան, քանի որ պատերազմը չի պարտւում, բայց մայրն աւելի զօրեղ է: Ամէն ինչ չէ, որ հասկանում է, բայց զօրեղ է: Նա չի հասկանում, թէ ինչո՞ւ հէնց իր որդին պէտք է պատերազմի, ինչո՞ւ հէնց իր որդին պէտք է ապահովի Հայաստանի անվտանգութիւնը, ինչո՞ւ հէնց իր տղան պէտք է մարդ սպաննի, եթէ անգամ այդ մարդը թշնամին է, ում երբ չես սպաննում, քեզ է սպաննում: Մայրը չի հասկանում, թէ այդ ե՞րբ, իր ո՞ր բացթողումից յետոյ իր տղան կրակել սովորեց, գիշերը թշնամու դիմաց կանգնելուց չվախենալ սովորեց, եթէ պէտք է, սպաննել սովորեց, ցաւից չգոռալ սովորեց, յարձակուող թշնամուն սպաննելուց հաճոյք ստանալ եւ ուրախանալ սովորեց:

Մայրը չգիտի, որ սպաննելուց իր տղան իրեն է յիշում, եթէ չյիշի, չի չսպաննի, եթէ չսպաննի, իրեն կը սպաննեն: Մայրը միայն մէկ բան գիտի, որ իր տղան տուն պիտի գայ, որ շարունակի ջութակ նուագել, որը խնամքով պահել է` մինչեւ որդին տուն գայ: Եւ կը գայ, եւ կը նուագի, բայց ոչ հիմա: Մայրը սա էլ գիտի, այդ պատճառով էլ յենուել-մնացել է մեր խաղաղ քաղաքի հաստափոր ծառին, քանի որ իմացել է` սահմանին հանգիստ չէ:

Նախորդը

Ջաւախահայերի Աջակցութիւնը Զինուորների Ընտանիքներին

Յաջորդը

Հանդիպում

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Հոկտեմբեր 29, 2025
Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
Պատմութեան Դասերին Կառչելու Հրամայականը…
Անդրադարձ

Վախւորած Իշխանութեան Տեռորի Մարտավարութիւնը…

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?