Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ԼՂ Հարցում Լուծո՞ւմ Է Պարտադրւում

Ապրիլ 12, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

11143126_1162774660434037_1630041920800127100_n

Ազրպէյճանի, Իրանի արտաքին գործերի նախարարների հետ Պաքւում հանդիպումից առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը ԹԱՍՍ գործակալութեանը տուած հարցազրոյցում անդրադարձել է ղարաբաղա-ազրպէյճանական շփման գծում նախորդ օրերին ծաւալուած ռազմական գործողութիւններին եւ ԼՂ հիմնահարցի կարգաւորմանը` բառացիօրէն ասելով հետեւեալը. «նախագահ Փութինը, իսկ մինչ այդ` նախագահ Մետվետեւն աշխուժօրէն առաջ են մղել տարբեր գաղափարներ, որոնք հնարաւորութիւն կը տան հանգուցալուծելու իրավիճակը Ղարաբաղի շուրջ տարածքների ազատման միջոցով` Ղարաբաղի կարգավիճակի հարցի զուգահեռ որոշմամբ:  Չեմ մտնի մանրամասնութիւնների մէջ, բայց բանակցութիւնների սեղանին մի քանի տարբերակներ կան: Մենք երէկ նախագահ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել ենք դրանց»:

Աւելի վաղ Ալիեւի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Մամետեարովի հետ հանդիպումից յետոյ Լաւրովը, նշելով, թէ ներկայումս կան կարգաւորման գրեթէ բոլոր բաղադրիչներն ու պայմանաւորուածութիւնները, յաւելել է. «Հարցն անգամ այն չէ` ի՛նչ հերթականութեամբ դրանք դասաւորել, այլ` ինչ ձեւակերպումներ գտնել»:

Ի հարկէ դժուար է հաւատալ ազրպէյճանական լրատուամիջոցներին, սակայն, դրանց հաղորդմամբ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքը, ով միւս համանախագահների հետ երէկ Պաքւում հանդիպումներ էր ունենում Ազրպէյճանի ղեկավարութեան հետ, խօսելով  հակամարտութեան կարգաւորման գործընթացի մասին` իր հերթին ասել է.

«Համանախագահները շատ կառուցողական զրոյց են ունեցել Իլհամ Ալիեւի, պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարների հետ: Հարցի լուծումը հայկական զօրքերի դուրս բերումն է գրաւեալ տարածքներից եւ դրանց վերադարձը Պաքուին, միեւնոյն ժամանակ` Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման նախապատրաստութիւնը»:

Լաւրովի եւ Ուորլիքի գրեթէ միաժամանակեայ յայտարարութիւնների նմանութիւնը թէ՛ իմաստային եւ թէ՛, այսպէս կոչուած, կարգաւորման «ճանապարհային քարտէզի» առումով, ակնառու է: Այնպիսի տպաւորութիւն է, թէ նրանք նախապէս համաձայնեցրել են հիմնական ուղերձները, որոնց էութիւնը հետեւեալն է. հայկական կողմը յանձնում է նախկին ԼՂԻՄ-ի շուրջը գտնուող, ներկայիս ԼՂՀ-ի մաս կազմող` նախկին ազրպէյճանական 7 շրջանները, որին զուգահեռ բանակցութիւններ են ընթանալու ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցի շուրջ: Ուշադրութիւն դարձնենք, որ խօսքը գնում է ոչ թէ ԼՂ-ի ինքնիշխանութեան ճանաչման, այլ միայն նրա ապագայ կարգավիճակի շուրջ բանակցութիւնների շարունակման մասին, որը, կրկնում ենք, պէտք է տեղի ունենայ, ըստ էութեան, մինչեւ հիմա բանակցութիւններում հայկական կողմից որպէս փոխզիջման առարկայ դիտարկուած շրջանների յանձնման գործընթացի պարագայում:

Ո՛չ Ուորլիքը եւ ո՛չ էլ Լաւրովը չեն խօսում ո՛չ Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապի եւ ո՛չ էլ ԼՂ-ի անվտանգութեան ապահովման մեքանիզմների մասին: Շատ հնարաւոր է` երկու դիւանագէտներն էլ կենտրոնացել են միայն ամենահիմնական` հայկական եւ ազրպէյճանական կողմերի դիրքորոշումների բախման բուն առարկայի` տարածքների եւ ԼՂ կարգավիճակի վրայ:

Սակայն հարկ է ուշադրութիւն դարձնել Լաւրովի այն յայտարարութեանը, թէ հիմնական համաձայնութիւններն արդէն կայացուած են, եւ խնդիրը միայն ձեւակերպումներ գտնելու մէջ է: Նախ` հարց է յառաջանում, թէ ե՞րբ հասցրին կողմերը համաձայնութիւն տալ կարգաւորման բոլոր բաղադրիչներին, եթէ շփման գծում անգամ ռազմական գործողութիւններն ամբողջութեամբ չեն դադարել, իսկ Լաւրովը եւ ՄԽ համանախագահները դեռ նոյնիսկ չէին էլ սկսել իրենց բանակցութիւնները Երեւանի ու Ստեփանակերտի հետ:

Երկրորդ` եթէ խնդիրը մնացել է զուտ ձեւակերպումներ գտնելը, ապա չի՞ ուզում, արդեօք, Լաւրովն ասել, որ կողմերը կամ նրանցից գոնէ մէկը խնդիր ունի այնպիսի ձեւակերպումներ գտնել արդէն որոշուած եւ համաձայնեցուած լուծումների համար, որոնք թոյլ կը տան նրան(ց) արդարանալ սեփական ժողովրդի առջեւ: Եւ եթէ հարցը զուտ ձեւակերպումներն են, ապա ինչո՞ւ այսքան ժամանակ հնարաւոր չդարձաւ դրանք գտնել եւ խնդրի խաղաղ կարգաւորմանն անցնել, փոխարէնը տեղի ունեցաւ կարճատեւ արիւնալի պատերազմ:

Երրորդ` դեռ նախորդ տարեվերջին իր հարցազրոյցներում Ճէյմս Ուորլիքը յայտարարում էր` ինչ-որ փուլից Ստեփանակերտը պէտք է մտնի բանակցութիւնների մէջ: Եթէ ամէն ինչ արդէն համաձայնեցուած է, եւ մնում է ընդամէնը յարմար ձեւակերպումներ գտնել, ապա ո՞վ է այդ դէպքում առաջարկուած լուծումներին Ստեփանակերտի անունից համաձայնութիւն տուել: Երէկ նախքան ՄԽ համանախագահների հետ հանդիպելը հրաւիրած ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը յայտարարել է, թէ որեւէ լուծում չի կարող լինել, քանի դեռ Ստեփանակերտը դրանց համաձայնութիւն չի տուել: Պէտք է ենթադրել, որ իր այս յայտարարութեամբ Բակօ Սահակեանը յստակ հասկացնում է, որ հայկական կողմը զիջումների չի գնայ:

Տարօրինակ է նաեւ Լաւրովի` Պաքուի յայտարարութիւններին պաշտօնական Երեւանի ակնթարթային արձագանգը: Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Տիգրան Բալայեանը, անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի յայտարարութիւններին, ասել է. ե2011թ. կողմերին ներկայացուած Քազանի փաստաթուղթը բանակցութիւնների սեղանին է: Ազրպէյճանը հրաժարւում է այն ընդունել` չնայած, որ նախօրօք համաձայնեցուել է Պաքուի հետ: Մենք բազմիցս խօսել ենք այդ մասին: Դեռեւս Քազանում հանդիպման ժամանակ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացի խափանել է կարգաւորման սկզբունքների համաձայնեցումը»:

Այս արձագանգը նշանակում է, որ Երեւանը, որպէս բանակցութիւնների հիմք, ընդունում է բացառապէս Քազանում 2011թ. ԵԱՀԿ-ի  գագաթաժողովի շրջանակներում ստորագրուելիք, սակայն Պաքուի կողմից վերջին պահին մերժուած նախագիծը: Կարելի է մեկնաբանել, որ Երեւանը, նախքան Լաւրովի եւ համանախագահողների հետ բանակցութիւնները, յստակեցնում է, որ որեւէ նոր` այլ լուծումներ, նոր պատկերացումներ չի պատրաստւում քննարկել:

Չի բացառւում, ի հարկէ, որ թէ՛ Լաւրովը եւ թէ՛ Ուորլիքն իսկապէս խօսում են, այսպէս կոչուած, «Քազանեան նախագծի» վերակենդանացման մասին: Դրա մասին կարող է յուշել  կարգաւորման գրեթէ բոլոր բաղադրիչների շուրջ համաձանութիւնների առկայութեան մասին` Լաւրովի ակնարկը: Սակայն այդ դէպքում ի՞նչ «մի քանի տարբերակների» մասին է ԹԱՍՍ-ին տուած հարցազրոյցում նա ակնարկում:

Այնպիսի տպաւորութիւն է, թէ փորձելով վերջնականապէս չէզոքացնել պատերազմի նոր բռնկման հնարաւորութիւնը` Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը փորձում են կողմերին կամ նրանցից մէկին կարգաւորման պատրաստի բանաձեւեր կամ լուծումներ պարտադրել: Եթէ նկատի ունենանք փաստը, որ, ի տարբերութիւն տարածքներ յանձնելու պահանջի, թէ՛ Լաւրովը եւ թէ՛ Ուորլիքը չափազանց անորոշ, լղոզուած ձեւակերպումներ են տալիս ԼՂ-ի կարգավիճակի որոշման վերաբերեալ, չի կարելի բացառել, որ այդ լուծումները փորձ է արւում պարտադրել հէնց հայկական կողմին: Միւս կողմից` չի բացառւում, որ սա ընդամէնը նման պարտադրանքի նմանակում է` իրավիճակը սառեցնելու համար:

«Երկիր»
8 Ապրիլի 2016

 

Նախորդը

Մատաղիսի Գիւղապետը` Ազրպէյճանի Կողմէ Գիւղին Ռմբակոծման Մասին

Յաջորդը

Ալիեւը Գիտի, Որ Ընդամէնը Մի Քանի Տարի Ունի Ղարաբաղի Հարցը Լուծելու Համար

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Հոկտեմբեր 29, 2025
Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
Պատմութեան Դասերին Կառչելու Հրամայականը…
Անդրադարձ

Վախւորած Իշխանութեան Տեռորի Մարտավարութիւնը…

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?