Օրուան մը հանգիստէ ետք, այսօր կը վերսկսին Լիբանանի պասքեթպոլի տղոց ախոյեանութեան մրցումները, երբ Սաժես – Մութթահետ բացման ճակատումով այսօր կը սկսի դարձի 7-րդ հանգրուանը:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Ղազիրի դաշտին վրայ, պիտի սկսի երեկոյեան ժամը 20:30-ին:
Այս հանգրուանին ՀՄԸՄ-ի կազմը մրցում չունի կատարելիք:
ՀՄԸՄ-ի վերջին երկու մրցակիցները պիտի ըլլան Հուփս (8-րդ հանգրուան) եւ Թատամոն (9-րդ հանգրուան):
Առաջին մրցումը տեղի պիտի ունենայ երեքշաբթի, 22 մարտին, երեկոյեան ժամը 20:30-ին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ, իսկ երկրորդը, հինգշաբթի, 24 մարտին, երեկոյեան ժամը 20:30-ին, «Նուհատ Նաուֆալ» մարզահամալիրին մէջ (Զուք):
Դարձի մրցումները կ՛աւարտին շաբաթ, 26 մարտին:
Ստորեւ` դարձի 7-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 16 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Սաժես – Մութթահետ | 20:30 | Ղազիր |
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 17 ՄԱՐՏ | ||
Ռիատի – Շանվիլ | 20:30 | Մանարա |
ՈՒՐԲԱԹ, 18 ՄԱՐՏ | ||
Թատամոն – Պիպլոս | 17:45 | Նուհատ Նաուֆալ |
ՇԱԲԱԹ, 19 ՄԱՐՏ | ||
Հուփս – Լուէյզի | 17:00 | Միշել Մըր |
Ստորեւ` դասաւորման պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
1.- Ռիատի | 11 | 2 | 35 |
2.- ՀՄԸՄ | 10 | 4 | 34 |
3.- Մութթահետ | 8 | 6 | 30 |
4.- Հուփս | 7 | 6 | 27 |
5.- Պիպլոս | 7 | 6 | 27 |
6.- Թատամոն | 6 | 7 | 25 |
7.- Սաժես | 5 | 9 | 24 |
8.- Լուէյզի | 3 | 10 | 19 |