Լուէյզի – Մութթահետ բացման մրցումով, այսօր` չորեքշաբթի, 2 մարտին կը սկսի Լիբանանի տղոց պասքեթպոլի ախոյեանութեան դարձի 4-րդ հանգրուանը:
Այս հանգրուանը կը շարունակուի մինչեւ շաբաթ, 5 մարտ, երբ իւրաքանչիւր օր տեղի կ՛ունենայ մէկ մրցում:
Իսկ կիրակի, 6 մարտին կը սկսի 5-րդ հանգրուանը:
Նշենք, որ 4-րդ հանգրուանին Շանվիլ մրցում չունի կատարելիք, իսկ 5-րդ հանգրուանին` Պիպլոս:
Ստորեւ` դարձի 4-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 2 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Լուէյզի – Մութթահետ | 20:30 | Սանթրալ |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 3 ՄԱՐՏ | ||
| Թատամոն – Հուփս | 20:30 | Նուհատ Նաուֆալ |
| ՈՒՐԲԱԹ, 4 ՄԱՐՏ | ||
| ՀՄԸՄ – Ռիատի | 17:40 | Աղբալեան |
| ՇԱԲԱԹ, 5 ՄԱՐՏ | ||
| Պիպլոս – Սաժես | 17:00 | Ժըպէյլ |
Ստորեւ դասաւորումը` 4-րդ հանգրուանի մրցումներուն նախօրեակին.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- Ռիատի | 9 | 1 |
| 2.- ՀՄԸՄ | 8 | 3 |
| 3.- Մութթահետ | 6 | 5 |
| 4.- Հուփս | 6 | 4 |
| 5.- Պիպլոս | 5 | 6 |
| 6.- Թատամոն | 5 | 5 |
| 7.- Սաժես | 4 | 7 |
| 8.- Լուէյզի | 3 | 8 |
| 9.- Շանվիլ | 2 | 9 |


