Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 13-րդ եւ դարձի 2-րդ հանգրուանին ծիրին մէջ, վաղը` կիրակի, 14 փետրուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մրցի Ահլի Սայտայի դէմ:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Պուրճ Համուտի քաղաքապետարանին դաշտին վրայ, պիտի սկսի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
Հակառակ անոր որ շաբաթ մը առաջ նոյն այս դաշտին վրայ ՀՄԸՄ դարձի իր մրցումները սկսաւ պարտութեամբ, երբ նուազագոյն հաշիւով տեղի տուաւ Ռիատա Ուալ Ատապի դիմաց, սակայն ՀՄԸՄ-ի տղաքը յաջողեցան բաւական տպաւորիչ մրցում մը ներկայացնել:
Բացառիկ մրցում մը կատարելէ բացի, ՀՄԸՄ-ի մարզիկները պէտք է ամէն գնով յաջողին նաեւ կոլ նշանակել իրենց մրցակիցին բերդին մէջ, որպէսզի կարելի ըլլայ առաւելագոյն 3 կէտը խլել անկէ:
Ընդհանուր դասաւորման մէջ վերելք արձանագրելը կը նկատուի շատ էական, որպէսզի տարեշրջանին աւարտին, առաջին երկու դիրքերէն մէկուն մէջ գտնուելով, կարելի ըլլայ բարձրանալ Ա. դասակարգ:
Հետեւաբար վաղուան մրցումին ՀՄԸՄ-ի մարզիկներէն կ՛ակնկալուի անկարելին կարելի դարձնել` յաղթելու համար Ահլի Սայտայի:
Ատոր մէջ իրենց մեծ եւ կարեւոր դերը ունին կատարելիք ՀՄԸՄ-ի համակիրները, որոնք վաղը ուղղուելով դաշտ, պարտին քաջալերել իրենց մարզիկները` ՀՄԸՄ-ի շեփորախումբին ընկերակցութեամբ, մրցումին աւարտին յաղթանակը միասնաբար տօնելու համար:
Ինչ կը վերաբերի Բ. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
ՇԱԲԱԹ, 13 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Ահլի Նապաթիէ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Քֆարժոզ |
Հիլալ Հարեթ Նաամէ – Ամալ Մաարաքէ | 14:15 | Սաֆա |
Ռիատա Ուալ Ատապ – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Թրիփոլի |
ԿԻՐԱԿԻ, 14 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
Մապարրա – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Ահտ |
Ումմալ Թրիփոլի – Թատամոն Սուր | 14:15 | Զղարթա |
ՀՄԸՄ – Ահլի Սայտա | 14:15 | Պուրճ Համուտ |
Ստորեւ կը ներկայացնենք դասաւորման ընդհանուր պատկերը.
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
1.- Թատամոն Սուր | 12 | 0 | 0 | 46 | 4 | 36 |
2.- Ախա Ահլի Ալէյ | 9 | 1 | 2 | 26 | 10 | 28 |
3.- Մապարրա | 6 | 3 | 3 | 19 | 16 | 21 |
4.- ՀՄԸՄ | 6 | 2 | 4 | 23 | 12 | 20 |
5.- Ահլի Նապաթիէ | 5 | 3 | 4 | 20 | 10 | 18 |
6.- Ամալ Մաարաքէ | 5 | 3 | 4 | 20 | 27 | 18 |
7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 4 | 5 | 3 | 23 | 14 | 17 |
8.- Ռիատա Ուալ Ատապ | 4 | 2 | 6 | 11 | 24 | 14 |
9.- Շեպիպեթ Մազրաա | 3 | 3 | 6 | 13 | 18 | 12 |
10.- Ահլի Սայտա | 33 | 2 | 7 | 10 | 20 | 11 |
11.- Ումմալ Թրիփոլի | 1 | 1 | 10 | 9 | 40 | 4 |
12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 0 | 3 | 9 | 8 | 33 | 3 |