Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Եկէք` Համեմատենք

Փետրուար 3, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

«ԱՍՊԱՐԷԶ»

0129airplane

Յովիկ Չարխչեան իր անձնական կայքին մէջ (պլոկ) տեղադրած է` «ԹԷ ԻՆՉՊԷ՛Ս ԳՐՈՂԸ ՕԴԱՆԱՒԵՐ ԲԵՐԵՑ» վերնագիրով պատմութիւն մը, ուր կը ներկայացնէ Հայաստանի Ա. Հանրապետութեան օրերուն սփիւռքի մէկ համայնքի հայրենասիրական ձեռնարկը, որուն հետ այսօր չեն կրնար մրցիլ ամէնէն բարգաւաճ, ամէնէն յանձնառու համայնքները` Արեւմտեան Ամերիկայէն սկսեալ մինչեւ Լիբանան, մինչեւ Մոսկուա:

Ահա՛ պատմութիւնը.

1920 թուականի գարուն…Հայաստանը ծանր կացութեան մէջ է: Երկիրը պատերազմում է մի քանի ճակատներում, իսկ ուժերն անհաւասար են: Այդ ընթացքում աշխարհով մէկ սփռուած հայերը ջանում են օգնել հայրենիքին` ով ինչո՛վ կարող է: Եւ ահա հէնց նոյն օրերին հեռաւոր Եթովպիայի հայկական գաղութը որոշում է հանգանակութիւն կազմակերպել եւ հաւաքուած գումարով հայոց բանակի համար գնել երեք սաւառնակ:

Այդ ժամանակ Եթովպիայի հարեւան Ճիպութի երկրում (որը ֆրանսական գաղութ էր) բնակւում էր հայ նշանաւոր գրող Ռուբէն Որբերեանը, ով միաժամանակ առեւտրով էր զբաղւում: Համայնքը որոշում է հէնց յարգարժան մտաւորականին էլ վստահել ինքնաթիռները Հայաստան հասցնելու առաքելութիւնը: Եւ Որբերեանը ճանապարհ է ընկնում:

Այսօր դժուար է նոյնիսկ պատկերացնել, թէ նա ինչպէ՛ս  Ափրիկէի ամայի տարածութիւններով այդ օդանաւերը պիտի հասցնէր նախ Եգիպտոս, իսկ յետոյ` աւելի հեռու: Ամէն դէպքում, 1920թ. մայիսին նա արդէն Աղեքսանդրիա քաղաքում էր: Այստեղ կայանում է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի հետ, որի ընթացքում Որբերեանը գեղեցիկ ճառ է արտասանում` վերյիշելով Եթովպիայի հանգուցեալ կայսր Մենելիքի նշանաւոր խօսքերը. «Բայց ինչո՞ւ Աստուած իմ երկիրը սահմանակից չարեց Հայաստանին, որ իմ ողջ բանակով գնայի պաշտպանելու աշխարհի հզօրների կողմից լքուած եւ բարբարոսների սրին մատնուած քրիստոնեայ ու ազնուագոյն հայ ազգին»:

Նոյն հանդիպման ժամանակ էլ, Որբերեանը տեղեկացնում է, որ ուղեւորւում է Երեւան` այնտեղ հասցնելու նուիրաբերուած սաւառնակները: Սակայն գրողին վիճակուած չէր անձամբ հասնել Հայաստան: Պէտք է ենթադրել, որ նա Միջերկրական ծովով նաւարկել է դէպի Ֆրանսա եւ հասել Փարիզ: Իսկ ինքնաթիռներն այնտեղից առաքուել են Հայաստան: Կան վկայութիւններ այն մասին, որ 1920 թուականի ամրանը Պաթում նաւահանգիստ են բերուել Ֆրանսայից ուղարկուած ինքնաթիռներ` հայկական բանակի համար:

Ծառայեցի՞ն դրանք իրենց նպատակին…Նոյն տարուայ աշնանը դաժան մարտեր էին ընթանում հայ-թուրքական ռազմաճակատում: Եւ ահա այն օրերի թերթերում հանդիպում ենք մի այսպիսի կարճ հաղորդագրութեան. «Կարսի մօտակայքում հայկական օդանաւերը ջախջախել եւ փախուստի են մատնել յարձակուող հրոսակախմբերը…»:

 

 

Նախորդը

Խմբագրական «Ազատ Օր»-ի. Ազրպէյճանի Յաղթանակին Գինը Եւ Հայկական Զօրաշարժին Դասերը

Յաջորդը

«Արեւմտահայերէնը 21-րդ Դարուն» Գիտաժողով` Օքսֆորտ Համալսարանին Մէջ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրողութիւնները Քողարկելու Արուեստը

Հոկտեմբեր 22, 2025
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

ՀՕՄ-ը` 115 Տարեկան

Հոկտեմբեր 22, 2025
«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?