Անգլիա
Արսենալ Լոնտոնի մէջ յաղթեց Նիւքասըլի, իսկ Լայսթըր իր դաշտին վրայ հաւասար արդիւնքով աւարտեց մրցումը: Լայսթըրէն Ռիհատ Մահրեզ երկրորդ կիսախաղին չկրցաւ կոլի վերածել փենալթի մը: Մանչեսթըր Եունայթըտ նախորդ 8 մրցումները առանց յաղթանակի աւարտելէ ետք, ի վերջոյ յաղթեց Սուանսիի: Յաղթանակի կոլը նշանակեց Ուէյն Ռունի, որ Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի իր կոլերու քանակը հասցուց 188-ի` դառնալով բարձրագոյն դասակարգի պատմութեան երկրորդ ամէնէն շատ կոլ նշանակած մարզիկը: Ալան Շիրըր 441 մրցումներու ընթացքին 260 կոլ նշանակած է:
| Արսենալ- Նիւքասըլ | 1-0 |
| Սանտըրլենտ- Ասթոն Վիլա | 3-1 |
| Լայսթըր Սիթի- Պուրնըմաութ | 0-0 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Սուանզի | 2-1 |
| Նորուիչ -Սաութհեմփթըն | 1-0 |
| Քրիսթալ Փալաս – Չելսի | 0-3 |
| Ուեսթ Պրոմուիչ – Սթոք Սիթի | 2-1 |
| Ուաթֆորտ – Մանչեսթըր Սիթի | 1-2 |
| Ուեսթ Համ – Լիվըրփուլ | 2-1 |
| Էվըրթըն – Թոթենհամ | 1-1 |
Սպանիա

Աթլեթիքօ Մատրիտ յաղթելով Լեվանթէի գրաւեց առաջին դիրքը` 2 կէտով գերազանցելով հաւասարութեան ծուղակը ինկած Պարսելոնան, որ մրցում մը նուազ խաղցած է:
| Աթլեթիքօ Մատրիտ – Լեվանթէ | 1-0 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Լաս Փալմաս | 2-2 |
| Էսփանիոլ – Պարսելոնա | 0-0 |
| Մալակա – Սելթա Վիկօ | 2-0 |
| Կրանատա – Սեւիլլա | 2-1 |
| Ռէալ Պեթիս – Էյպար | 0-4 |
| Ռ. Վայեքանօ – Ռէալ Սոսիետատ | 2-2 |
| Տեփորթիւօ Քորունա – Վիարէալ | 1-2 |
| Վալենսիա – Ռէալ Մատրիտ | 2-2 |
Ֆրանսա

Ֆրանսայի ֆութպոլի բաժակի մրցումներու ծիրին մէջ, Փարիզ Սեն Ժերմեն Իպրահիմովիչի նշանակած կոլով յաղթեց Վասքեհալի` անոր դաշտին վրայ: Պորտօ եւս իր դաշտէն դուրս պարտութեան մատնեց Ֆ. Ս. Ռաֆայելը: Իսկ Լիոն կոլերու փառատօն մը ըրաւ:
| Վասքեհալ – Փարիզ Սեն Ժերմեն | 0-1 |
| Ֆ. Ս. Ռաֆայել – Պորտօ | 2-3 |
| Լիմոժ – Լիոն | 0-7 |


