Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները, տուաւ շարք մը որոշումներ, ինչպէս նաեւ հրապարակեց շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Կազմուեցան տարբեր տեսակի յանձնախումբեր` Լիբանանի ֆութպոլի տարբեր տարիքի ազգային խումբերուն գծով:
Պարժալունա ակումբը երկու միլիոն հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ` նկատի ունենալով, որ անիկա քաշուեցաւ երիտասարդներու ֆութպոլի ախոյեանութենէն:
Նախորդ շաբաթավերջին դեղին քարտ ստացողները եղան քիչ մը շատ, անոնց կարգին են Ալեք Ալճեան եւ Սամի Շում (ՀՄԸՄ):
Ինչ կը վերաբերի ֆութսալի ախոյեանութեան, ՀՄԸՄ Պուրճ Համուտի (Բ. դասակարգ) մաս կազմող Սեւակ Օհանեան մէկ մրցումով կը կախակայուի:
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Նեպի Շիթ – Թրիփոլի | 15:30 | Զղարթա |
ՇԱԲԱԹ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
Շապապ Ղազիէ – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
Ռասինկ – Նըժմէ | 14:15 | Պուրճ Համուտ |
Սալամ Զղարթա – Սաֆա | 15:30 | Զղարթա |
ԿԻՐԱԿԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
Ահտ – Իժթիմահի | 14:15 | Սայտա |
Անսար – Շապապ Սահել | 15:30 | Պէյրութ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սուր |
Ռիատա Ուալ Ատապ – ՀՄԸՄ | 14:15 | Թրիփոլի |
ՇԱԲԱԹ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
Հիլալ Հարեթ Նաամէ – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Սաֆա |
Թատամոն Սուր – Ահլի Սայտա | 14:15 | Սուր |
ԿԻՐԱԿԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
Ամալ Մաարաքէ – Ումմալ Թրիփոլի | 14:15 | Սուր |
Շեպիպեթ Մազրաա – Մապարրա | 14:15 | Սաֆայյյյյ |