
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, Արսենալ Լոնտոնի մէջ 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` Պայէրն Միւնիխը` այսպիսով արձանագրելով իր առաջին յաղթանակը:
Կոլերով հարուստ մրցումէ մը ետք աւարտեցաւ Պայէր Լեւերքուզըն – Ա. Էս. Ռոմա մրցումը` 4-4 հաւասարութեամբ:
Նոյն խմբակին մէջ, Պարսելոնա 2-0 արդիւնքով յաղթեց ՊԱԹԷ Պորիսովի: Իվան Ռաքիթիչ նշանակեց Պարսայի 2 կոլերը:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| ՊԱԹԷ Պորիսով – Պարսելոնա | 0-2 |
| Պայէր Լեւերքուզըն – Ա. Էս. Ռոմա | 4-4 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Պայէրն Միւնիխ | 2-0 |
| Տինամօ Զաղրեպ – Օլիմփիաքոս | 0-1 |
| Է. ԽՄԲԱԿ Տինամօ Քիեւ – Չելսի | 0-0 |
| Փորթօ – Մաքապի Թել Աւիւ | 2-0 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Վալենսիա – Կենթ | 2-1 |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Լիոն | 3-1 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Մալմօ – Շախտիոր Տոնեցք | 21:45 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի Բանակայիններ – Մանչեսթըր Եունայթըտ | 21:45 |
| Վոլֆսպուրկ – Փ. Ս. Վ. Այնտհովըն | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ասթանա | 21:45 |
| Կալաթասարայ – Պենֆիքա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Մէօնշընկլատպախ | 21:45 |
| Մանչեսթըր Սիթի – Սեւիլլա | 21:45 |


